Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը, որի միջոցով Բանկի ՙԲանկ-Հաճախորդ՚ ծառայությունից օգտվող թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք այսուհետ կարող են օպերատիվ կերպով իրենց սմարթֆոնների և պլանշետների միջոցով ստանալ հաշվի շարժի, ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակի, վարկերի մարումների գրաֆիկի, կատարված գործառնությունների, փոխարժեքների, իրենց մոտակա բանկոմատների և Բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվությունը£ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
ՙAnelik Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է մեր Բանկի ՙԲանկ-Հաճախորդ՚ համակարգի հետ, որից օգտվող հաճախորդները կարող են առանց լրացուցիչ գրանցման, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված, բեռնել այն համապատասխան օնլայն խանութից ամբողջովին անվճար (App Store, Google Play Store) և ակտիվացնել իրենց հեռախոսում՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Անելիք Բանկը 2015 թվականին նշում է իր քառորդդարյա հոբելյանը և ծառայությունների բազմաբանությամբ, արդիական և հարմարավետ բանկային պրոդուկտների ներդրմամբ, մինչև տարվա վերջ այդ կապակցությամբ հաճելիորն զարմացնելու է իր բոլոր հաճախորդներին: ՙAnelik Mobile Banking-ը ևս մի հարմարավետ գործիք կարող է դառնալ մեր հաճախորդների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ՚,- եզրափակել է Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ 2015 թվականին Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը:
Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը` 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95% -ից հասցնելով 100%-ի: