ՙOrange ՚ և ՙUcom՚ ընկերությունները սկսել են բանակցություններ ՙUcom՚-ի կողմից ՙOrange Armenia՚ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նրա կարծիքով, Orange խմբի և Ucom-ի բանակացությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու Orange Armenia ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: ՙԱրդյունքում Orange Armenia ընկերության 650 հազար բաժանորդի կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետությունª մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում՚,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: Ucom ընկերությունը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություններª ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:
ԱրմԻնֆո Լ պատրաստած ՙՀայաստանի առևերասպասարկման ձեռնարկությունների ռենքինգիՙ տվյալներով, 2013 թվականի արդյունքներով Orange-Armenia ընկերության վնասը կազմել է 3,8 մլրդ դրամ, իսկ կուտակված վնասը` 12.4 մլրդ դրամ: Իսկ Ucom ընկերության զուտ շահույթը 2013 թվականի արդյունքներով կազմել է 884.2 մլն դրամ` գրեթե 7 անգամ տարեկան աճով (բացասական մակարդակից): Orange Armenia-ն Հայաստանի շուկայում աշխատում է 2009 թվականինոյեմբեի 5-ից, իսկ Ucom-ը հիմնադրվել է 2007 թվականին: