Ucom-ի հետ Orange Armenia-ի միավորման արդյունքում կհայտնվի հուսալի օպերատոր` հեռահաղորդակցության շուկայի 20% ընդգրկմամբ: Երկու ընկերությունների փոխլրացվելի գործունեության միջոցով բաժանորդներին հնարավորություն կընձեռվի օգտվել կոնվերգենտ ծառայություններից, որոնք տվյալ պահին Orange Armenia-ն պատրաստ չէ տրամադրել: Հենց այդ երկու պատճառներով` շուկայի ընդգրկմամբ և կոնվերգենտ ծառայությունների տրամադրմամբ է պայմանավորված Orange Armenia-ի բաժնետոմսերի 100%-ի վաճառքը Ucom-ին:
Ինչպես հուլիսի 22-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, այժմ աշխարհում դիտվում է միտում, երբ հեռահաղորդակցության օպերատորները ձգտում են իրենց հաճախորդներին տրամադրել ֆիքսված ցանց, բջջային կապ և հեռուստատեսություն` միաժամանակ: Օրինակ, Ֆրանսիայում ներդրվել է ծառայություն, որը ներառում է 4 բաղադրիչ. բջջային կապ, ֆիքսված հեռախոսագիծ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն:
2007 թվականին հիմնադրված Ucom ընկերությունը գերիշխող դիրք ունի Հայաստանի IP հեռուստատեսության շուկայում, և մոտ մեկ տարի առաջ ընկերությունը ձեռք բերեց բջջային օպերատորի ծառայություններ տրամադրելու լիցենզիա և, նույնիսկ, իր վրա գրանցեց «011ե կոդը: 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: Ucom ընկերությունը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություններ՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: Ucom ընկերությունն աֆիլացված պատկանում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկին` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի առևետրասպասարկման ձեռնարկությունների ռենքինգիե տվյալներով, 2013 թվականի արդյունքներով Orange-Armenia ընկերության վնասը կազմել է 3,8 մլրդ դրամ, իսկ կուտակված վնասը` 12.4 մլրդ դրամ: Orange-Armenia-ի արդյունավետության և շահութաբերության գործակիցները 2013 թվականի արդյունքներով արձանագրվել է բացասական մակարդակում. ROI - 8%, ROEL - 10%, EBITA - 16,8%: Իսկ Ucom ընկերության զուտ շահույթը 2013 թվականի արդյունքներով կազմել է 884.2 մլն դրամ` գրեթե 7 անգամ տարեկան աճով (բացասական մակարդակից), ինչը դրական մակարդակլի է հասցրել արդյունավետության և շահութաբերության գործակիցները. ROI - 3,4%, ROEL - 5,4%, EBITA - 10%: Orange Armenia-ն Հայաստանի շուկայում աշխատում է 2009 թվականի նոյեմբեի 5-ից, իսկ Ucom-ը հիմնադրվել է 2007 թվականին: