Orange Armenia-ի հեռանալուց հետո Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մենաշնորհումը կբացառվի Ucom-ի ներկայությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նա պարզաբանել է, որ մենաշնորհում չի լինի, քանի որ շուկայում կմնա 3 խաղացող` Beeline-ը Հայաստանում, Vivacell-MTS-ը և բուն հայկական օպերատորը` ի դեմս Ucom-ի, որը հավակնում է առաջատար դիրքի Orange Armenia-ի գնման գործարքի ավարտից հետո: Հենց Ucom-ի շնորհիվ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում կհաջողվի պահպանել մրցակցությունը:
Ucom ընկերության հետ Orange խմբի նախնական պայմանավորվածության համաձայն, «Orange Armeniaե բրենդը կգոյատեևի ևս 12 ամիս, ինչից հետո նոր սեփականատերը որոշում կկայացնի վերաբրենդավորում անցկացնելու կամ չանցկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարվել է հուլիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր Orange Armenia-ի բաժնետոմսերի 100%-ի վաճառքի շուրջ Ucom-ի և Orange խմբի միջև բանակցությունների մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարելու նպատակով:
Նշենք, որ Orange Armenia-ն, որը France Telecom-ի 100%-անոց դուրստր ընկերությունն է, (բրենդ Orange), հայկական շուկայում աշխատում է 2009 թվականի նոյեմբերի 5-ից` ապահովելով ցանցի 95% ծածկույթ և բջջային կապի ու ինտերնետի մատչելիություն Հայաստանի ավեի քան 600 քաղաքներում և բնակավայրերում: 2007 թվականին հիմնադրված Ucom ընկերությունը գերիշխող դիրք ունի Հայաստանի IP հեռուստատեսության շուկայում, և մոտ մեկ տարի առաջ ընկերությունը ձեռք բերեց բջջային օպերատորի ծառայություններ տրամադրելու լիցենզիա և, նույնիսկ, իր վրա գրանցեց «011ե կոդը: 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: Ucom ընկերությունը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություններ՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ucom ընկերությունն աֆիլացված պատկանում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկին` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: