Հինգշաբթի, 23 Հուլիսի 2015 19:02

EY ընկերության Երևանի գրասենյակի ղեկավարություն. 2016 թվականին մենք մտադիր ենք կրկնապատկել Հայաստանում տրամադրվող ծառայությունների ցուցանիշը

EY ընկերության Երևանի գրասենյակի ղեկավարություն. 2016 թվականին մենք մտադիր ենք կրկնապատկել Հայաստանում տրամադրվող ծառայությունների ցուցանիշը

Համաշխարհային ճանաչում ունեցող  EY (նախկինում` Ernst & Young) աուդիտորական ընկերության Երևանի գրասենյակը հերթկանա անգամ Հայաստան էր հրավիրել էր գործընկերներին` աշխարհի տարբեր երկրներում ընկերության գրասենյակներում աշխատող բարձրաստիճան աշխատակիցների` ինչպես գործարար բանակցություններ անցկացնելու, համատեղ նախագծեր քննարկելու, այնպես է ոչ պաշտոնական շփման և աշխարհի հնագույն երկրներից մեկի վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով:

Ինչպես վերջերս կայացած պաշտոնական ընդունելության ընթացքում նշել է ընկերության Երևանի գրասենյակի ղեկավար Էրիկ Հայրապետյանը, այդ միջոցառումն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ և արդեն հասցրել է դառնալ հաստատուն ավանդույթ: Հյուրերը ժամանաել էին Եվրոպայի և Ամերիկայի, ինչպես նաև ԱՊՀ տարբեր երկրներից: «Այս տարի իրադարձությունը հատկապես ուշագրավ է այն առնչությամբ, որ մեզ հաջողվեց մեր հյուրընկալ մայրաքաղաքում հավաքել ոչ միայն հայկական ծագում ունեցող աշխատակիցներին, սփյուռքի ներկայացուցիչներին, այլև մեր օտարերկրյա  բարեկամներին և գործընկերներին: Դա փայլուն գաղափար է, ընդհանուր առմամբ` համահունչ ընկերության գաղափարախոսությանը», - նշել էր Է.Հայրապետյանը:

Հրավիրվածների թվում էին հենց հայերի պատմական հայրենիքում հավաքվելու գաղափարի հեղինակները, մարդիկ, ովքեր հայկական արմատներ չունեն, սակայն հայ ժողովրդի մեծ բարեկամներն են,  Ջեյ Նիբբեն` EY ընկերության համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ և հարկադրման բնագավառի ծառայությունների համաշխարհային փորձի գծով փոխնախագահը, և ԱՊՀ երկրներում EY նախկին կառավարիչ Կարլ Յոհանսոնը:

Գրասենյակի ղեկավարի ասելով, միջոցառումը նպաստում է համաշխարհային մասշտաբի ընկերությունում արդեն ձևավորված հայ համայնքի ամրապնդմանն ու դրա ամենամյա ընդլայնմանը: «Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ողջ աշխարհի հայության միավորումը, հատկապես այժմ, երբ մեր հայրենիքը նշում  է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը», - ընդգծել է Հայրապետյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ որոշումը չի սահմանափակվում միայն հայերով, և միջոցառմանն օտարերկրացիների` հայերի բարեկամների ներգրավումն սկզբունքային բնույթ է կրում, և նախորդ տարիների համեմատ մասնակիցների թիվն անհամեմատ ավելացել է: «Այդ որոշմամբ մենք ինչ-ինչ դրական կիրառական արդյունքի ենք հասել: Բազմաթիվ հայրենակիցներ և գործընկերներ մասնակցում են Հայաստանին առնչվող մեր նախագծերին: Մենք արդեն մեծ ձեռքբերում ենք համարում այն, որ մեր կողմից հրավիրված բազմաթիվ հայեր, այցելելով նախնիների հայրենիք, նրա համար ինչ-որ լավ և օգտակար բան անելու դրդում զգացին, հաղորդակցվեցին և ակտիվորեն ներգրավվեցին Հայաստանի բուն կյանքին», - նշել է Է.Հայրապետյանը:

ԱՊՀ երկրներում բիզնես-մոդելավորման և գնահատման ծառայությունների բաժնի ղեկավար Հակոբ Սարգսյանն իր հերթին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է, որ իր գործընկերները հավաքվել են Հայաստանում, որպեսզի հերթական անգամ քննարկեն աուդիտի և հարկային խորհրդատվության վերաբերյալ Հայաստանի համար հետաքրքիր նախագծեր: «Մենք ֆենոմենալ հաջողություն ենք արձանագրել հարկային խորհրդատվության բնագավառում: Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ Հայաստանում տրամադրվող ծառայությունների ծավալի աճը կազմել է 80%, իսկ 2016 թվակաին մտադիր ենք կրկնապատկել այդ ցուցանիշը», - նշել է Հ.Սարգսյանը:

Նրա ասելով, Հայաստանում մեծացել է որակյալ խորհրդատվական ծառայությունների նկատմամբ պահանջարկը: «Ասել, որ մենք արձանագրել ենք խորհրդատվական ծառայությունների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ` չի կարելի, սակայն կարող ենք նշել, որ դրանք ավելի մեծ ժողովրդականություն են սկսել վայելել և դարձել են ավելի արդիական: Բիզնեսի ներկայացուցիչներն ավելի լավ են հասկանում խորհրդատվության անհրաժեշտությունը, քանի որ դրա կիրառումը բարձրացնում է ձեռներեցության արդյունավետությունը հեռանկարում, իսկ ծախսերը լիովին փոխհատուցվում են», - նշել է Հ.Սարգսյանը:

Նշենք, որ EY Armenia-ն տրամադրում է ընկերության ծառայությունների ողջ ցանկը, մասնավորապես` աուդիտի, հարկման, գործարքների ուղեկցման և խորհրդատվության բնագավառում: Ընկերությունն էական տեղ է հատկացնում շուկայի հետազոտությունների անցկացմանը, որում աշխատում է: Ընկերությունն անցկացնում է աշխատանքի շուկայի, աշխատավարձերի, փոխհատուցումների, անձնակազմի կառավարման տարբեր գործառույթների  լայն հետազոտություններ: