Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2015 12:46
Վահագն Մամյան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ներդրած ArexiMobile անվճար բջջային հավելվածը ևս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ներդրած ArexiMobile անվճար բջջային հավելվածը ևս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ
«Հեռակա բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ներդրել է ArexiMobile անվճար բջջային հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել հիմնական բանկային ծառայություններից` անձնական սմարթֆոնի կամ պլանշետի միջոցովե, - ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Բանկի մամլո ծառայությունից:
 
Աղբյուրի համաձայն, հավելվածը հասանելի է օգոստոսի 5-ից, և դրա ներդրումը ևս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ:
 
ArexiMobile բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց շուրջօրյա կառավարել սեփական հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկումներ, վարչական ակտերի վճարումներ, դիտել ավանդների ու վարկերի ընթացիկ հաշիվները, ինչպես նաև վարկերի մարման ժամանակացույցն ու իրականացված գործարքները: Բացի այդ, ArexiMobile հավելվածը թույլ է տալիս վարկերի մարման ժամանակացույցը սինքրոնանցել բջջային օրացույցի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա պարբերաբար ստանալ մարումների ամսաթվերի մասին ծանուցումներ:  ArexiMobile հավելվածն ունի նաև լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով հնարավոր կլինի արագ որոշել Առէկսիմբանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների կամ POS-տերմինալ ունեցող առևտրային կետերի գտնվելու վայրերը: Ընդ որում, այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես Բանկի ռեզիդենտ, այնպես էլ` ոչ ռեզիդենտ հաճախորդները: ArexiMobile-ի միջոցով հաճախորդները կարող են ստանալ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների մասին շուրջօրյա տեղեկատվություն` աշխարհի ցանկացած կետում: Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար և այն հնարավոր է բեռնել անվճար: Ծառայության սակագները համապատասխանում են Առէկսիմբանկի կողմից սահմանված «Ինտերնետ-բանկինգե-ի սակագներին: 
 
Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկե ԲԸ Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է և հայկական Առէկսիմբանկի միակ բաժնետերն է: Ներկայում Առէկսիմբանկը որպես գործունեության հիմնական ուղղություններ աշխուժորեն զարգացնում է հաշվարկադրամարկղային գործառնությունները, վարկավորումը, նախագծային ֆինանսավորումը, ՓՄՁ վարկավորումը, ինչպես նաև տրամադրում է ամենալայն սպեկտրի մանրածախ ծառայություններ:

Նորություններ


Արտ. փոխարժեքները
23.10.2020
RUB6.470.05
USD494.010.30
EUR585.250.48
GBP646.41-0.59
CAD376.760.89
JPY47.210.02
CNY74.06-0.21
CHF546.291.36



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000