Մինչև 2015 թվական ավարտն Անելիք Բանկը կբացի ևս մեկ մասնաճյուղ մայրաքաղաքում: Այս մասին օգոստոսի 6-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անելիք Բանկի խորհրդի նախագահ Ներսես Կարամանուկյանը, բանկի 14-րդ` «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության ընթացքում:
«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը - ևս մեկ նվեր է մեր հաճախորդներին, Անելիք Բանկի 25-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք մտադիր ենք շարունակել է զարմացնել մեր հաճախորդներին, ներդնելով զանազան բանկային պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք տարբերվում են ոչ միայն իրենց արդիականությամբ, այլ նաև մատչելիությամբ», նշել է Ն.Կարամանուկյանն, նկատելով, որ նոր բացված մասնաճյուղի առավալեություններից մեկն էլ մասնաճյուղի տեղի ճիշտ ընտրությունն է, ողղված լինելով մեծ թվով հաճախորդների ներգրավմանը:
Այս տարի, օգոստոսի 10-ից սեպտեմբերի 12-ը ներառյալ, բոլոր հաճախորդներին կընձեռվի
«Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղում անվճար հաշիվներ բացելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց Անելիք Բանկը անվճար միացում կընձեռի «Բանկ-Հաճախորդ» հեռահար համարգին: Իսկ նոր մասնաճյուղի ավանդատուներին, ովքեր նշված ժամկետնեում առնվազն 2.5 մլն դրամի հաշիվներ կբացեն մասնաճյուղում, (կամ համարժեք արտարժույթով), կտրամադրվեն VISA GOLD HOTEL EXPRESS քարտեր, առաջին տարվա ընթացքում ազատելով սպասարկման վճարից:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է Լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95% -ից հասցնելով 100%: «Տիգրան Մեծ» մասնաճյուղի հետ միասին Անելիք բանկի մասնաճյուղերի թիվը Երևանում հասավ 8-ի, իսկ երկրի մարզերում բանկն ունի 6 մասնաճյուղ:
RUB | 4.02 | 0.00 |
USD | 387.42 | 0.49 |
EUR | 425.54 | 1.27 |
GBP | 507.44 | 2.03 |
CAD | 284.03 | -0.71 |
JPY | 26.20 | 0.17 |
CNY | 54.93 | -0.20 |
CHF | 452.43 | 1.09 |