Անելիք Բանկը մինչև վերջ III եռամսյակի ավարտը կանոնադրական կապիտալը կհամալրի 2 մլրդ դրամով:
Ինչպես օգոստոսի 6-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նմշել է Անելիք Բանկի խորհրդի նախագահ Ներսես Կարամանուկյանը, համալրումը տեղի կունենա բանկի միանձնյա սեփականատիրոջ կողմից, ուղղակի ներդրման ճանապարհով: Նա նշել է, որ մեկոկես տարում բանկի ընդհանուր կապիտալը կհասցվի 30 մլրդ.դրամի, քանի որ 2017 թվականից ուժի մեջ է մտնում Հ ԿԲ համապատասխան նորմատիվը:
«2014 թվականին Անելիք Բանկի միանձնյա բաժնետերն ուղղակի ներդրման ճանապարհով համալրեց կանոնադրական կապիտալը 1 մլրդ դրամով, ինչը հնարավորոթյուն տվեց նախորդ տարին եզրափակել շահույթով: Մենք 1.5 տարի ունենք, որպեսզի փակենք կուտակված վնասները, դառնանք շահութաբեր և կապիտալը հասցնենք նորմատիվային նոր պահանջներին: Իմ կարծիքով Անելիք բանկը 2015 թվականը նույնպես կկարողանա եզրափակել շահույթով: Ամեն դեպքում, մենք նպատակաուղղված աշխատում ենք այդ ուղղությամբ », - ասել է Ն. Կարամանուկյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անելիք բանկը մտադիր է շարունակել ակտիվորեն զարգացնել մանրածախ վարկավորման հատվածը, մեծացնելով վարկային պորտֆելը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի հուլիսի 1-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 13.7 մլրդ դրամ (1.9 մլրդ.դրամ`կուտակված վնաս, տարեկան անկումը`17%): Բանկի ակտիվները կազմել են 87,8 մլրդ դրամ (տարեկան աճը` 27%), որի ավելի քան 70% - ը կազմում են վարկային ներդրումները և այլ փոխառությունները (տարեկան աճը` 31.4%): Մանրածախ վարկային պորտֆելով բանկը գտնվում է լավագույն տասնյակում, 29 մլրդ դրամ ծավալով (պորտֆելի մոտ 47%-ը), տարեկան աճը`61.1%: Սպառողական վարկավորման գծով նույնպես բանկը լավագույն տասնյակում է: Անելիք Բանկի միակ սեփականատերն է Լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95% -ից հասցրեց 100%-ի: