Արմինֆո.Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները: Այդ առնչությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկն արձագանքել է շրջանառվող լուրերին:
Բանկի մամուլի ծառայությունից արձագանքել են, որ առանց իրավաբանական հիմքերի առկայության բանկը չի վերանայել և հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն: Վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որևէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը և պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձևակերպումը: Բանկը գործել է և շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում:
Աղբյուրը նշում է, որ լրացուցիչ հարցեր առաջանալու կամ որևէ տեղեկատվության առկայության դեպքում հաճախորդները կարող են դիմել բանկ, կամ կապվել 87-87 հեռախոսահամարով, կամ E-mail: [email protected] էլեկտրոնային հասցեով:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |