Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը տարեկան կտրվածքով նվազել է 30.5%, կազմելով 2015 թվականի առաջին կիսամյակում` $537,1 մլն., որտեղ Ռուսաստանի մասնաբաժինն ավանդաբար կազմել է 74,4%, որին հաջորդում են`Միացյալ Նահանգներ - 10.8%, Գերմանիա - 1.4%, Ղազախստան - 1,3%, Ֆրանսիա - 1.2%, Ուկրաինա և Իսպանիա - 0,6%: Մնացած երկրների մասնաբաժինը նվազագույն է:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման, Հայաստանի դուրս հոսոք դրամական փոխանցումմների ծավալներում արձանագրվել է 9,8% տարեկան անկում, մինչև $ 150 մլն: Արդյունքում, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել է $ 387 մլն., տարեկան կտրվածքով անկումը`36.2%:
Ըստ աղբյուրի, դեպի Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքի տարեկան անկումը պայմանավորված էր գրեթե բոլոր երկրներից տրանսֆերտների ներհոսքի կրճատումով: Այդ թվում, Ռուսաստան - 36.4%, մինչև $ 399,4 մլն., Գերմանիա - 22.4%, մինչև $ 7.7 մլն., Ղազախստան - 48.6%, մինչև $ 7,1 մլն., Ֆրանսիա - 14.8%, մինչև $ 6,6 մլն., Ուկրաինա - 44.8%, մինչև $ 3.4 մլն., Իսպանիա - 8.1%, մինչև $ 3.1 մլն., ԱՄԷ - 44,2%, մինչև $ 2.4 մլն.: Աճ է արձանագրվել միայն ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքի գծով` 24.8%, մինչև $ 57.8 մլն.:
Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալների կրճատումը նույնպես պայմանավորված էր գրեթե բոլոր ուղղություններով տեղի ունեցած կրճատումներով: մասնավորապես, Միացյալ Նահանգներ - 17.2%, մինչև $ 14,2 մլն, Չինաստան - 42.4%, մինչև $ 3.6 մլն., Ուկրաինա - 45.5%, մինչև $ 3 մլն. Գերմանիա - 30.3%, մինչև $ 3 մլն., Ֆրանսիա - 20,3%, մինչև $ 2,7 մլն., ԱՄԷ - 34.9%, մինչև $ 2,3 մլն.: Աճ է արձանագրվել միայն դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալով` 2.2 %, մինչև $ 96.8 մլն:
Արդյունքում, զուտ ներհոսքի մեջ առյուծի բաժինը կրկին ընկնում է Ռուսաստանին - 78.2% կամ $ 302,6 մլն, որը տարեկան կտրվածքով նվազել է 43.3%: Բանկային ոչ առևտրային մասնավոր տրանսֆերտների բացասական հաշվեկշիռ է արձանագրվել Չինաստանի գծով` $ 3.1 մլն և Թուրքիայի գծով` $ 567 հազ.:
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 8 վճարահաշվարկային համակարգեր` MoneyGram, «Բիստրայա Պոչտա», BLIZKO, Avers, InterExpress, Private Money, որոնցիցխոշորագույն խաղացողներն են UNIStream և Anelik գամակարգերը: Վերջերս Հայաստանի որոշ բանկեր միացել են SMT և F5 համակարգերին:
Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի 25% (դոլարով), նախկինում կանխատեսված` 30% անկման փոխարեն: