Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շրջանառվում է 1,7 մլն քարտ, իսկ 2012 թվականի 2-րդ եռամսյակից մինչ օրս շարունակում են գերիշխել Visa քարտերը (ավելի քան 46%), տեղական ArCa քարտերին մղելով երկրորդ տեղ (33%): MasterCard-ի մասնաբաժինը շուկայում կազմում է ավելի քան 18%, իսկ մնացած գրեթե 3% -ը կազմում են մյուս միջազգային քարտերը (HSBC, American Express, Diners Club):
Հայաստանյան շուկայում շրջանառվող պլաստիկ քարտերի աճի տեմպերն արագացան 2015-ի երկրորդ եռամսյակում`0,7% -ից մինչև 2,4%, հիմնականում MasterCard-ի դինամիկայի բարելավման հաշվին` 9,3% անկումից մինչև 3, 7% աճ: Նույն դինամիկան է դիտվում, մինուսից պլուս, պլաստիկ տրանսակցիաների ծավալներում, որոնք 2015-ի երկրորդ եռամսյակում աճեցին 66.1%, մինչև 497,6 մլրդ դրամ, ընդ որում, տրանսակցիաների ծավալներում եռամսյակային դնամիկան բանելավեցին թե տեղական ArCa, և թե միջազգային Visa և MasterCard քարտերը: Տարեկան կտրվածքով քարտերի թիվն ավելացել է 1,4%, իսկ պլաստիկ տրանսակցիաների ծավալը`67%: Հնգամյա կտրվածքով (2010-ի II եռամսյակի համեմատ) շրջանառվող քարտերի քանակն ավելացել է գրեթե 3 անգամ, իսկ տրանսակցիաների ծավալը` գրեթե 4 անգամ: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում շրջանառվող պլաստիկ քարտերի ընդհանուր թիվը կազմել է` 761.1 հազար Visa քարտ, 542,3 հազար ArCa քարտ,
301,6 հազար MasterCard, իսկ մյուս միջազգային քարտերի թիվը (հիմնականում HSBC- քարտերի, ինչպես նաև` AmEx և Diners Club) կազմել են 46.1 հազար: Քարտերի ընդհանուր թվում Visa քարտերով մասնաբաժնի կազմել է 46,1%, ArCa - 32,8%, MasterCard - 18,3%: Տարեկան կտրվածքով ArCa քարտերի մասնաբաժինը նվազել է 34.8%, Visa - աճել 43.1% և MasterCard – նվազել 19.3%:
Ըստ աղբյուրի, 2015-ի երկրորդ եռամսյակում քարտերով կատարվել է 9.7 մլն գործարք (եռամսյակային աճը`48.4%, տարեկան աճը`58.6%), իսկ ծավալը կազմել է 497,6 մլրդ.դրամ (եռամսյակային աճը` 66.1%, տարեկան աճը` 67%): Մասնավորապես, ArCa տեղական քարտերով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2.9 մլն. գործարք, 119,7 մլրդ դրամ ծավալով, visa - 4.1 մլն.գործարք և 220,5 մլրդ դրամ, MasterCard`2 մլն. գործարքների և 98.7 մլրդ դրամ: Իսկ մնացած քարտերով` 660,9 հազ. գործարք և 58.6 մլրդ. դրամ ծավալ (հիմնականում HSBC քարտ և մասամբ AmEx): Գործարքների ծավալների տարեկան ամենամեծ աճն արձանագրել են MasterCard-երը` 70,2%, որին հաջորդել են` Visa - 60,7% և ArCa - 45%: Միայն 2015-ի երկրորդ եռամսյակում գործարքների ծավալների ամենամեծ աճ է արձանագրվել է ArCa քարտերով - 59,3%, իսկ MasterCard և Visa քարտերով համապատասխանաբար արձանագրվել `` 55.8% և 54.6%: Հինգ տարվա կտրվածքով, ծավալների ամենամեծ աճ են արձանագրել MasterCard քարտերը` ավելի քան 5 անգամ, որին հաջորդում են` Visa - ավելի քան 4 անգամ և ArCa - ավելի քան 2 անգամ: Ընդ որում, Visa և MasterCard քարտերը նման բարձր տեմպերը պահպանում են նաև վերջին երեք տարիներն:
2015 թվականի հուլիս 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 6221 POS- տերմինալ, որոնցից 730-ը` բանկերի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: POS- տերմինալների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 10,6% կամ 738 հատով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 0,4% կամ 24 հատով: Բանկոմատների թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 1406 հատ բանկոմատ, տարեկան աճը` 5,3% կամ 71 հատով, որոնցից 53-ը տեղադրվել է երկրորդ եռամսյակում: Հինգ տարվա կտրվածքով բանկոմատների թիվն ավելացել է գրեթե 2 անգամ կամ 652 հատով, իսկ POS- տերմինալների թիվը`ավելի քան 2 անգամ կամ 3260 հատով: Առևտրի / սպասարկման կետերի թիվը, որոնցում տեղակաված են բանկոմատներ կամ POS- տերմինալներ, 2015-ից, ՀՀ Կենտրոնական բանկի դադարել է հրապարակել, բայց 2014-ի վերջին ազմել է 6619:
Հիշեցնենք, որ ArCa ընկերության մեծամասնական բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը: Մյուս խոշոր բաժնետերերն են`ACBA-Credit Agricole Bank- ը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացածը 14 առևտրային բանկերին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 2%-ը: