Արմինֆո. Անելիք Բանկը մշտապես նորացնում ու զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականինª առաջարկելով հաճախորդների պահանջմունքներին համապատասխան տարբեր բանկային գործիքներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, դրանցից է նորª վերականգնվող քարտային վարկային գիծը, որը տրամադրվում է վարկառուի միջին զուտ ամսական եկամտի վեցապատիկի չափովª մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար/եվրո£
ՙՎերականգնվող քարտային վարկային գծից օգտվող հաճախորդները, տվյալ ամսում կատարված անկանխիկ գործարքների համար, մինչև հաջորդ ամսվա 15-ը ստանում են վարկային գծի արտոնյալ ժամանակահատված£ Վարկավորման գործընթացը բավականին պարզեցված է: Մենք հաշվի ենք առել սպառողների շահերը, և վերականգնվող վարկային գծից օգտվելու հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին, այլ նաև նրանց, ովքեր դեռևս վարկային պատմություն չունեն£ Նման արտոնությունները, վստահ եմ, մեծ արձագանք կգտնեն հաճախորդների շրջանում, ովքեր Բանկի կողմից տրամադրվող վերականգնվող քարտային վարկային գծերի միջոցով կլուծեն իրենց ընթացիկ կենցաղային խնդիրները՚,- նշել է «Անելիք Բանկե ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ վերականգնվող վարկային գիծ տրամադրվում է Բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտատեսակներով£