Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ընթացիկ տարում մեծ ուշադրություն դարձնել փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Փոքր և միջին բիզնեսի զարգացումը Բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը:
«Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով: Մինչև 2015թ. տարեվերջ մենք մտադիր ենք տեղաբաշխել մոտ 1 մլրդ ՀՀ դրամ:»,-նշում, է բանկի մամուլի ծառայությունը:
Մամլո ծառայություն հայտնում է նաև, որ ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: Այսօր Առէկսիմաբանկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի, նշում է աղբյուրը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կողմից փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբզ կազմել են 6.1 մլրդ դրամ, տարեկան աճը`11.3%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժնը կազմել է ավելի քան 8%:
Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերից մեկը, և նաև հանդիսանում է հայկական Առէկսիմբանկի միակ բաժնետերը: