Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջև անցկացրել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի մասնաճյուղերի միջև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է ավանդների պորտֆելի եռակի աճ:
Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call Center-ի աշխատակիցներ Ինգա Արշակյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լալա Գասպարյանը: Մասնաճյուղի լավագույն ղեկավար է դարձել «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարիչ Հռիփսիմե Սմբատյանը:
Բոլոր աշխատակիցները, ովքեր դրսևորել են պլանային ցուցանիշների կատարման լավագույն ցուցանիշ, ստացել են պարգևներ, իսկ լավագույն մասնաճյուղը` նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության գավաթ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ եռանդ է ներդնում իր աշխատակիցներին մոտիվացնելու գործում: Շատ հաճելի է տեսնել նրանց նվիրվածությունը գործին և կատարելագործվելու ձգտումը: Իսկ ղեկավարությունն իր հերթին կհոգա աշխատակիցների բարեկեցությունը` ընձեռելով կարիերայի աճի հնարավորություն: Շնորհակալ եմ մեր համախմբված թիմին որակյալ աշխատանքի համար և կոչ եմ անում չթուլացնել տեմպը»,- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |