Արմինֆո. Ցանկության դեպքում Հայաստանը կարող է հրաժարվել ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի կիրառումից: Սեպտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է հայտնի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ տարածքում արժութային միության ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականները ՌԴ կենտրոնական բանկին և կառավարությանը:
Նրա կարծիքով, միասնական արժույթն ավելի թափանցիկ կդարձնի գործարքները եվրասիական շուկայում և կամրապնդի ռուբլու դիրքերն արժութային շուկայում, եթե, իհարկե, որպես միասնական արժույթ ընտրվի հենց ռուբլին: «Անցումը միասնականն արժույթի բավականին բարդ գործընթաց է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հիմնական կապիտալը պահվհում է դոլարով ու եվրոյով: Այդուհանդերձ, արդեն ահազանգ է եղել», - կարծում է տնտեսագետը: Այդ համատեքստում նա նշել է, որ եթե Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, նպատակահարմար չեն գտնի միասնական արժույթի կիրառումը, ապա կարող են հրաժարվել այդ պայմանից և շարունակել գործարքների իրականացումն ազգային արժույթով: «Այդ հարցի առնչությամբ հարկավոր է ամեն բան լավ հաշվարկել և կայացնել քաղաքական որոշում», - նշել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիրն Պուտինը մարտին ՌԴ ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել էր միչև սեպտեմբերի 1-ը որոշել ԵԱՏՄ արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը: Դեռ նախորդ տարի Ղազախստանում ստորագրվել էին փաստաթղթեր, որոնք ենթադրում են մինչև 2025 թիվը Եվրասիական ԿԲ ստեղծում և միասնական արժույթի կիրառում ԵԱՏՄ երկրների համար: Սակայն փորձագետները չեն բացառել, որ արտաքին քաղաքական իրավիճակը կարող է ազդել այդ գործընթացի արագացման վրա: Օգոսոսի 31-ին ՌԴնախագահՎլադիմիրՊուտինըՊետդումաէներկայացրելօրինագիծ, որըվավերացնումէՌուսաստանիևհինգերկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՂրղըզստանիևՏաջիկստանիմիջևմիասնականֆինանսականշուկայիստեղծմանշուրջհամաձայնագիրը: Համաձայնագիրընախատեսումէկողմերիռեզիդենտբանկերիուղղակիմուտքմիմյանցներքինարժութայինշուկաներոչպակասբարենպաստպայմաններովմիջբանկայինկոնվերսիոնգործառնություններիիրականացմանհամար` քանազգայինառևտրայինբանկերիկողմիցտրամադրվողպայմանները: Այլխոսքով, համաձայնագրիմասնակիցերկրներիտարածքումկարելիէազգայինարժույթփոխանակելառանցդրանցմիջանկյալվերահաշվարկի` դոլարիևեվրոյի: Փաստաթղթի հեղինակներն ակնկալում են, որ համաձայագիրը կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առևտրի ոլորտում վճարումներ իրականացնելիս և ֆինանսական ծառայություններ տրամադրելիս և այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի իրացվելիության բարձրացման համար:
Մինչդեռ AmRating վարկանշային գործակալության վերլուծաբանների կարծիքով, «ալթըն» պայմանական անվանմամբ միասնական արժույթը ԵԱՏՄ երկրների համար կարող է կիրառվել 2020 թվականից ոչ շուտ: Նրանց տվյալներով, ընդհանուր արժույթի կիրառումը հնարավոր կդառնա միայն ԵԱՏՄ շրջանակում երկրների հաջող ինտեգրման և մաքսային ռեժիմից, այսպես կոչված, բացառումների լիակատար վերացման դեպքում: ԵԱՏՄ երկրները լրջորեն մտահոգված են խոշոր երկրների կողմից ներքին շուկայի պաշտպանությանը նպատակաուղղված հովանավորչական միջոցառումների առկայությամբ, որոնք դիմում են բազմաթիվ բացառումների ընդհանուր մաքսայիյն ռոժիմից, ինչպես նաև բազմաթիվ տեխնիկական կարգավորմումների առկայության առնչությամբ, որոնք չեն նպաստում ընդհանուր շուկայի ամրապնդմանը: Ավելին, ընդհանուր դրամային շուկայի ստեղծմանը պետք է նախորդեն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ունիֆիկացման միջոցառումներ և երկրների միանման մակրոտնտեսական միջավայրի ապահովում: