Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2015 18:34
Ալինա Հովհաննիսյան

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը բարեգործական ակցիայով այցելեց երեխաներին Գյումրիում

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը բարեգործական ակցիայով այցելեց երեխաներին Գյումրիում

Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության աշխատակիցները բարեգործական այց կատարեցին Գյումրի քաղաքի Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ուսումնական տարվա սկզբին գիշերօթիկ դպրոցի բոլոր սաները ապահովագրական ընկերությունից ստացան անվանական նվերներ:

Շնորհակալական խոսքում տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց. «Աստվածահաճո գործը միշտ արժանի է գովեստի: Բարեգործությունը ոչ մի ժամանակներում չի դիտվել որպես պարտականություն: Այն բխում է երեխաների հանդեպ ունեցած մարդկային սիրուց և ջերմ վերաբերմունքից»:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության «ԳՅՈՒՄՐԻ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ֆարզադյանն ընկերության բոլոր աշխատակիցների անունից շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հանձնեց նվերները: Նա նշեց, որ մանկական հաստատություններում ապրող երեխաներին իրոք լուրջ ուշադրություն է պետք: Ընկերությունը հնարավոր օգնություն է ցուցաբերում երեխաներին նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը շուկայում, մասնավորապես, ապահովագրական պրեմիաների ծավալով` 5.2 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում հասել է 32.2%-ի: Ընկերությունն առաջատարն է նաև իրականացված ապահովագրական հատուցումների ծավալով` 2.2 մլրդ.դրամ, կազմելով շուկայի 34.5%-ը: Ընկերությնա առաջին կիսամյակի զուտ շահույթը տարեկան կտրվածքով ավելացել է 50.7%, մինչև 658.8 մլն.դրամ, որը կազմում է ապահովագրական համակարգի ընդհանուր շահույթի 43.7%-ն այդ ժամանակահատվածի համար, զբաղեցնելով առաջատար դիրք:

ՆՄշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 34՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում 2011 թվականի դեկտեմբերին ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: