Արմինֆո. Հայկական «Յունիաբանկը» պատրաստվում է նոր IPO-ի անցկացմանը NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում: Այս մասին բանկը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի էջերում:
Ըստ հաղորդագրության, բանկը մտադիր է բաց շուկայում տեղաբաշխել 14.5 մլն. սովորական, անվանական, ոչ փաստաթղթային բաժնետոմսեր: Ինչպես հաղորդում է բանկը, մեկ բաժնետոմսերի անվանական արժեքը կկազմի 100 դրամ, բայց տեղաբաշխման գինը կկազմի 230 դրամ, ոչ աճուրդային հիմքով:
Բաժնետոմսերի առաջին թողարկման անդերրայթերն է ինքը` Յունիբանկը, ում շնորհվել է դեպոզիտար հաշվի օպերատորի և հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ: Թողարկման մարկետ-մեյքերը երկրորդային շուկայում կլինի «Արմենբրոք» ներդրումային-բրոքերային ընկերությունը:
Նշենք, որ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը 2001 թվականին բացված «Յունիբանկ» ՓԲԸ-ն վերագրանցեց որպես Բաց բաժնետիրական ընկերություն: Բանկը դեռ չի գրանցել իր բաժնետոմսերը NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում և չի անցել ցուցակման ընթացակարգը, ինչը հավանաբար տեղի կունենա առաջին հրապարակային տեղաբաշխումից հետո: Չնայած բորսայական գների բացակայությանը, մեկ բաժնետոմսերի շուկայական գինը սահմանվել է 230 դրամ: Ըստ թողարկման պրոսպեկտի, բաժնետոմսերի գնման նվազագույն ծավալը սահմանվել է 1 մլն.դրամ: Ըստ փորձագետների, այդ սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ բանկը մտադիր է ներգրավել ներդրողների, որպես երկարաժամկետ ներդրումների պատրաստ բաժնետերեր:
Նշենք նաև, որ իրավաբանական կարգավիճակի փոփոխությունից առաջ բանկը, համաձայն 2015-ի առաջին կիսամյակի հաշվետվության, փոխեց իր միակ բաժնետիրոջը - Ripatonso Holdings Limited-ի փոխարեն բանկի բաժնետոմսերն անցան մեկ այլ օֆշորային ընմկերության` Gloveri Holdings LTD-ին: Ըստ շուկայի փորձագետների, ֆորմալ բաժնետիրոջ փոփոխությունը պայմանավորված էր տեխնիկական անհրաժեշտությունով, քանի որ բանկի վերջնական շահառուներն են շարունակում մնալ ռուսաստանյան «Յունիաստրում Բանկի» նախագահ Գագիկ Զաքարյանը և նույն բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պեսկովը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի հունիսի 30—դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են 165.7 մլրդ դրամ (12-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում), վարկային պորտֆելը կազմել է 113.8 մլրդ դրամ (7 տեղ): Կուտակված շահույթը կազմել է 7,7 մլրդ դրամ (9 տեղ), տարեկան անկումը` 2.8%: Բանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 678,4 մլն դրամ, տարեկան անկումը` 32%: Կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 12.8%, իրացվելիության ընդհանուր մակարդակը` 24,5%, ընթացիկ իրացվելիությունը` 352.6%: Չաշխատող վարկերը (NPL) հուլիսի 1-ին կազմել են վարկային պորտֆելի 14% -ը (13 տեղ), տարեկան աճը` 55.2%:
Ըստ էմիսիայի ազդագրի, 31.12.2014թ. թրությամբ բանկի ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմել է 0.3%, իսկ կապիտալի եկամտաբերությունը - 2,6%:
Բանկի ընդհանուր կապիտալը 2015-ի առաջին կիսամյակում կազմել է 20.8 մլրդ դրամ (12 տեղ): Կանոնադրական կապիտալը կազմել է 13,1 մլրդ (11 տեղ), որը բաժանած է 98.997 մլն սովորական, անվանական և 32,01 մլն. արտոնյալ բաժնետոմսերի, 100 դրամ անվանական արժեքով:
Ի 2015 թ հունիսին Moodys վարկանիշային գործակալությունը բանկին տեղական արժույթով ավանդների գծով շնորհեց B2, իսկ արտարժույթով` B3 վարկանիշներ: Հիշեցնենք, որ Moodys Investor Service-ն այս տարվա հունվարին Հայաստանին շնորհեց երկրի առաստաղային Ba3 վարկանիշը, «բացասական» կանխատեսմամբ:
Շուկայում Յունիբանկի բաժնետոմսերի տեղաբաշխման մասին հայտարարությունը կարվի գործընթացի մեկնարկից 5 օր առաջ: