Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի հետաձգումն այս տարի պայմանավորված էր արժութային շուկայի անկայուն վիճակով, դրա համեր էլ բանկերն սկսեցին ռեսուրսներ տրամադրել միայ մայիսից, այլ ոչ թե ապրիլից: Այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով, այս տարի տնտեսության անկման և ռուսական ռուբլու փոխարժեքի փլուզման պատճառով բանկերն ավելի խիստ էին թեկնածու-փոխառուների նկատմամբ: Նրա խոսքով, չնայած այս տարի արդեն տրամադրվել է 7.5 մլրդ.դրամի վարկեր, բայց ևս 7.5 մլրդ.դրամի վարկեր կտրամադրվեն աշնանային գյուղատնտեսական աշխատանքների կատարման նպատակով: Նախարարը տեղեկացրել է, որ պետոթյան կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքի չափն այս տարի կազմել է 6%, բարձրանալով 2 տոկոսային կետով, հետևաբար, այժմ հայ ֆերմերների պարտքի իրական բեռնվածությունը փոխառությունների գծով կազմում է տարեկան 8%: Ինչպես նկատել է նախարարը, գյուղվարկավորման շուկայի անվերապահ առաջատարն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր գործունության մեկնակրից ի վեր, արդեն 17 տարի շարունակ, Հայաստանում ակտիվորեն վարկավորում է գյուղատնտեսության ոլորտը: Այդ տարիներին բանկը մեծ փորձ է կուտակել այդ հատվածում: Բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը 30.06.2015թ. դրությամբ կազմել է ավելի քան 87 մլրդ.դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի գյուղատնտեսության վարկավորման միագումար պորտֆելն այդ օրվա դրությամբ կազմել է 162.5 մլրդ.դրամ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |