Արմինֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածին ուղղված ներդրումները 2015 թվականի առաջին կիսամյակում կազմել են 81.9 մլրդ.դրամ ($ 171.5 մլն), որից 30.7 մլրդ.դրամը ($ 64,3 մլն) կազմել է ՕՈՒՆ-ը (օտարերկրյա ուղղակի ներդրումներ): Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների, ներդրումների զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսությունում առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.1% կամ 4.7 մլրդ.դրամ ($ 9.8 մլն դոլար), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 58.2% կամ 42.7 մլրդ դրամով ($ 89.5 մլն):
ՕՈւն-ի նման կտրուկ անկումը պայմանավորված էր ՀՀ կառավարության կողմից ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20% բաժնեմասի օտարումով: «ՕՈւՆ-ի ցուցանիշի դինամիկան համահունչ է գլոբալ և տարածաշրջանային տնտեսական միտումներին: Հայաստանը, որպես բաց տնտեսություն ունեցող փոքր երկիր, առավել զգայուն է արտաքին միջավայրի ազդեցություններին», -նշում է աղբյուրը:
Ներդրումները որոնք առաջին կիսամյակում կատարվալ են Հայաստանի տնտեսությունում, հիմնականում ուղղվել են վերամշակող արդյունաբերությանը (35.3 մլրդ դրամ կամ $ 73.9 մլն), մեծածախ և մանրածախ առևտրին (13.1 մլրդ դրամ կամ $ 27.4 մլն), հանքարդյունաբերությանը (11,8 մլրդ. դրամ կամ $ 24.7 մլն.) և տեղեկատվության և կապի ոլորտին (11.5 մլրդ դրամ կամ $ 24 մլն): Միևնույն ժամանակ, վերամշակող արդյունաբերությանն ուղղված ներդրումների զգալի մասն ուղղվել է հիմնական մետաղների արտադրությանը (19.7 մլրդ դրամ), ծխախոտի արդյունաբերությանը (5.9 մլրդ դրամ), դեղագործական ապրանքների արտադրությանը (5.5 մլրդ դրամ) և հյութերի արտադրությանը (5.2 մլրդ դրամ): Իսկ տեղեկատվության և կապի ոլորտին ուղղված ներդրումներում գերիշխում է հեռահաղորդակցության մասնաբաժինը (7.1 մլրդ դրամ) և ծրագրային ապահովման մշակումը (4.3 մլրդ դրամ):
Ըստ երկրների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունում կատարած խոշորագույն ներդրողներն են` Գերմանիան - 11.1 մլրդ. դրամ, ($ 23.2 մլն), Կիպրոսը - 11.0 մլրդ.դրամ ($ 22,9 մլն), Միացյալ Արաբական Էմիրությունները - 9.3
մլրդ. դրամ ($ 19.6 մլն), Վիրջինյան կղզիները - 8.4 մլրդ. դրամ ($ 17.7 մլն.), Արգենտինան - 7.8 մլրդ. դրամ ($ 16.3 մլն), Կանադան - 6 մլրդ. դրամ ($ 12.7 մլն): Գերմանիան հիմնականում ներդրել է հիմնական մետաղների արտադրության ոլորտում, Կիպրոսը – հանքարդյունաբերության, հիմնական մետաղների արտադրության և մեծածախ առևտրի ոլորտներում, Միացյալ Արաբական Էմիրությունները – մեծածախ առևտրում և էլեկտրական սարքավորումների արտադրությունում, Արգենտինան - գյուղատնտեսության ոլորտում և օդային տրանսպորտի ոլորտում, Կանադան - սննդի և ծխախոտի արդյունաբերությունում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՕՈՒՆ ծավալը Հայաստանի տնտեսությունում 2014 թ. կազմել է $ 382,8 մլն., 2014-ի համեմատ աճը` 3.4%: ՕՈՒՆ մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի մեջ կազմել է 3.5%, 2013-իօ համեմատ մնալով անփոփոխ, բայց զիջելով 2012-ի մակարդակին - 4.9%: 2013 –ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 24.3%: Հիշեցնենք, որ 2015 թվականի ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակումն է օտարերկրյա զուտ ներդրումները (տարբերությունը ներհոսքի և արտահոսքի միջև):