Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ասիական Զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության գլխավորած միջազգային կոնսորցիումի աջակցությամբ, որի անդամ է նաև ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունը, նախաձեռնում է «Հայաստան – ներդրումային ֆորում 2016» կազմակերպում, որը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերին: Մինչև ֆորումը Հայաստանի ներդրումային ծրագրերը փոքր ձևաչափով կներկայացվեն տարբեր մայցամաքներում կազմակերպված road-show-ներում: Ինչպես նշել են ֆորումի կազմակերպիչները, Հայաստանը ներդրումային մեծ ներուժ ունեցող երկիր է:
Ֆորումի հիմնական թեման կլինի օտարերկրյա ներդրումային ծրագրերի խթանումը, Հայաստանի մրցակցային առավելությունների ներկայացումը, հատկապես այն ոլորտների, որոնք կարող են հետաքրքրել պոտենցիալ ներդրողներին - այն հիմնական գաղափարները, որոնք մեկ տարի առաջ ընկած էին ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցոթյունների հիմքում:
Ինչպես նշել է «Ամերիա» ընկերությունների խմբի Զարգացմանգծովտնօրեն, «Ամերիա» կառավարմանխորհրդատվականծառայությանղեկավարՏիգրանՋրբաշյանը, Հայաստանը ֆորումին կներկայացվի «առանց ծաղկացնելու» այնպիսին, ինչպիսին որ կա – իր պրոբլեմներով և համարժեք ներդրող գտնելու հույսերով: Վերականգնվող էներգետիկայի և ինդուստրիալ գյուղատնտեսության ոլորտները – ահա այն ոլորտների ոչ լրիվ ցանկը, ինչով, ինչպես գտնում է Տ.Ջրբաշյանը, կարելի է հետաքրքրել օտարերկրյա ներդրողին, գտնելով համապատասխան հասցեատիրոջը: Որպես արդեն իրականացվող հաջողված ներդրումային ծրագրի օրինակ, Հայկական զարգացման հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշում է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է ցեոլիտի առաջին խմբաքանակի արտահանումը:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դէվիդ Դոուլի խոսքով, Հայաստանը պոտենցիալ ներդողի համար հետաքրքիր երկիր է, և նրանք այդ ծրագրի իրականացման նպատակով տրամադրել են դրամաշնորհ` հանրապետության ներդրումային ապագայի նկատմամբ հսկաական հավատով: Ինչպես նշել է «Պրագմա» կորպորացիայի ղեկավար Պոլ Դէվիդը, երկարամյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած զարգացող երկրի տնտեսություն օտարերկրյա ներդրումների ներհոսքի կարիք ունի: