
Արմինֆո. Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր առնվազն 6 ամիս և ավել գործունեություն ծավալած փոքր և միջին ձեռնարկատերերին: Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու և հիմնական միջոցներ:
Աղբյուրի համաձայն, բիզնես վարկը տրամադրվում է պարզեցված եղանակով, անհրաժեշտ է միայն, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը և 2 բանկային օրվա ընթացքում կտեղեկացվի բանկի նախնական որոշման վերաբերյալ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկը առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում, ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:Ամերիաբանկի բաժնետերն է АмерияГруппCY Ltd ընկերությունը, 100% մասնակցությամբ:
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

