Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում փոքր բիզնեսի ֆինանսավորմանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր բիզնեսի Հաճախորդներին ՀՀ դրամով վարկեր իջեցված տարեկան տոկոսադրույքով ՝ սկսած 13%-ից, և վարկային գծեր՝ սկսած 14%-ից:
Ինչպես ԱրմԻնֆ-ոին ահղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բիզնես վարկի մարման ժամկետները հետևյալն են. հիմնական միջոցների համալրում` մինչև 60 ամիս; շրջանառու միջոցների համալրում` մինչև 36 ամիս:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում նվազագույնը 6 ամիս:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է փոքր բիզնեսի համար նախատեսված պրոդուկտային շարքի ընդլայնման ուղղությամբ, և նոր ծրագրերի պայմանները ձևավորվում են Բանկի Հաճախորդների պահանջները և նրանց գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշիե տվյալներով, «ՎՏԲ-Հայաստան Բանկըե պահպանում առաջատար դիրքերը ՓՄՁ վարկավորման ծավալով` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 97.4 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելում այդ հատվածին բաժին է ընկնում ավելի քան 46%, իսկ այդ ոլորտում բանկերի միագումար ներդրումներով` գրեթե 17%: Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում գյուղատնտեսության, շինարարական հատվածի, առևտրի և արդյունաբերության վարկավորման գծով: Հայաստանի տնտեսության վարկավորմանը բանկն ուղղորդում է իր պորտֆելի ավելի քան 61%-ը` ըստ ծավալի ամրապնդվելով առաջատար հնգյակում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: