Արմինֆո. ՀՀ էներգետիկայի ևր բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը Liormand Holding ltd ընկերությանը վաճառելու գործարքի մեջանհանգստության պատճառներ չի տեսնում:
Սեպտեմբերևի 29-ին լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ գործարքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրվել են և վերլուծվել: Առաջիկա երկու օրերին, ասել է Զախարյանը, հանրապետության ամբողջ հանրության համար կարվի հատուկ հայտարարություն: «Այդ գործարքնի առնչությամբ ինչ ոչիչ չի անհանգստացնում»,-ընդգծել է նախարարը, հավելելով, որ հայտարարությունը կվերաբերվի ինչպես գործարքին, այնպես էլ ցանցերի ապագա սեփականատիրոջը, նրա գրանցմանը, ինչպես նաև ապագա համատեղ գործունեությանը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատի «Ինտեր ՌԱՕ» ընկերության կողմից Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը Liormand Holding ltd ընկերությանը վաճառելու գործարքը: Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ «Ինտեր ՌԱՕ»-ն արդեն հոկտեմբերին կարող է ՀԷՑ-ը վաճառել: Թերթի տվյալներով, ՀԷՑ գնման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ»-ին ձեռնտու առաջարկ է արել Marcuard Heritage ընկերությունը, որի հիմնադիրները սերտորեն կապված են Ռուսաստանի հետ: Ընկերության գլխավոր տնօրենը և համասեփականատերերից մեկը` Սինան Բոդմերը, Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի կազմում է, իսկ մյուս համասեփականատերը` Հանս Յորգ Ռուդոլֆը, յոթ տարի ընդգրկված է եղել «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում: «Կոմերսանտի» աղբյուրները հունիսին հենց Սամվել Կարապետյանին էին համարել ՀԷՑ առավել հավանական գնորդ: Նախօրեին նիդերլանդական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությունը («Ինտեր ՌԱՕ»-ի կազմում է») Հայաստանի կառավարությանը հայտնել էր ՀԷՑ բաժնետոմսերի 100%-ը Կիպրոսի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու մտադրության մասին: ՀՀ կառավարությունը գերատեսչություններին հանձնարարել է ուսումնասիրել կիպրոսյան ընկերության առաջարկությունը և մշակել պայմանագրի նախագիծ, որով նրան կանցնեն 2002 թվականին «Ինտեր ՌԱՕ»-ի ՀԷՑ բաժնետոմսմերի վաճառքի շուրջ պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Հայաստանի պաշտոնյաները չեն պարզաբանում, թե ում է պատկանում «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթիդ» ընկերությունը: Կիպրոսի ռեեստրի տվյալներով, «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթիդ» ընկերության սեփականատեր ընկերությունների շղթան տանում է մինչև Marcuard Heritage-ի կազմում ընդգրկված Marcuard Trust Ltd: «Կոմերսանտի» աղբյուրի հավաստմամբ, հենց այդ ընկերությունից է «Ինտեր ՌԱՕ»-ն ՀԷՑ-ի վերաբերյալ «ուշադրության արժանի» առաջարկություն ստացել: «Կոմերսանտի»` իրավիճակին ծանոթ աղբյուրը հավելել է, որ գնի մեջ հաշվի է առնվում ակտիվի ֆունդամենտալ արժեքը և ձեռնտու է «Ինտեր ՌԱՕ»-ին: Հոկտեմբերի վերջին գործարքը կարող է կնքվել, եթե դրան հավանություն տա Հայաստանի կառավարությունը, իսկ իշխանությունների պահանջով Deloitte-ի կողմից աուդիտը կապացուցի ՀԷՑ սակագների հիմնավորվածությունը, հաղորդում է «Կոմերսանտի» աղբյուրը: