Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպմանը կմասնակցի նաև ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղը տեղի կունենա Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, «Փյունիկ» ակումբի մարզադաշտում:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականնի կազմում հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ, ներկայումս «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:
Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը:
Մուտքը ազատ է: Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:
Յուրի Րաֆֆի Ջորկաեֆը (Youri Raffi Djorkaeff) ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում: Նրա հայրը` կալմիկի և լեհուհու որդի, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնությանը, մայրը հայուհի է` Մարի Օհանյան: Յուրին մեծացել է հայկական սփյուռքում: Յուրին իր մասնագիտական կարիերան սկսել է 1984 թվականից: 1984-89թթ-ին խաղացել է «Գրենոբլ» թիմում, 1989-90-ին՝ «Ստրասբուրգ», 1990-95-ին՝ «Մոնակո»,
1995-96-ին՝ «Պարի Սեն Ժերմեն», 1996-99-ին՝ «Ինտեր», 1999-2000-ին՝ «Կայզերսլաուտեռն»,
2002-ից՝ «Բոլթոն» ակումբներում: Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 76 խաղ, խփել 28 գնդակ, դարձել է աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոն, Համադաշնությունների գավաթակիր (2001): «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Եվրոպայի (1996), Միլանի «Ինտերի» կազմում՝ ՈՒԵՖԱ-ի (1998) գավաթակիր: 1991-ին «Մոնակոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 1994-ին ճանաչվել է Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (20 գնդակ): 1997-ին Ինտերի լավագույն ֆուտբոլիստ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |