Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2015 թվականի հունվար-օգոստոսին նվազել են 4.3%, սեպտեմբերի 1-ին կազմելով 2.057 տրլն.դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մեկ տարի առաջ բանկային վարկերի ծավալն աճել էր 9.2%, իսկ օգոստոսին` 0.5%: Առանձ երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումների ծավալը կազմել է 1,892 տրլն.դրամ:
Ըստ աղբյուրի, դրամով վարկավորումը 8 ամիսների ընթացքում նվազել է 4,8%, մինչև 633,9 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 33,5%-ը, առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), իսկ արտարժույթով վարկավորումը` 5,2%, մինչև 1,259 տրլն.դրամ կամ ընդհանուր ծավալի 66.5%-ը (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի): Տարեկան կտրվածքով դրամով վարկերը կրճատվել են 3,2%, իսկ արտարժույթով վարկերը` 16%: Օգոստոսին այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են` 0.1% և 0.3%:
Ըստ աղբյուրի, դրամով վարկերի տոկոսադրույքներն օգոստոսին կազմել են 18.86%, հուլիսի` 18.86%-ի, դեկտեմբերի`16.26%-ի և նախորդ տարվա 17.12%-ի փոխարեն: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 08.31.15թ. կազմել է 482,77 դրամ/դոլար):
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

