Արմինֆո. Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի օգոստոսին աճել է 6.8%, սեպտեմբերի 1-ին կազմելով 42.8 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալն աճել է 1,5 անգամ, իսկ միայն հունվար-օգոստոսին` 31,6%:
Ժամկետանց վարկերի մասնաբաժինը բանկերի միագումար ընդհանուր վարկային պորտֆելում այս տարվա հունիսին կազմել է 2%, հուլիսի` 1,9%-ի և տարեսկզբի` 1.5%-ի փոխարեն:
Միևնույն ժամանակ, երկարացված վարկերի ծավալը կազմել է 121.3 մլրդ դրամ, օգոստոսի աճը`0.8%, տարեկան կտրվածքով աճը`4,7%, իսկ տարեսկզբի համեմատ աճը` 1.6%:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 67,4%, իսկ մնացած 32.6% - ը կազմել են երկարաժամկետ վարկերը, բացարձակ արժեքով համապատասխանաբար կազմելով` 28.8 մլրդ դրամ և 13.9 մլրդ դրամ: Իսկ երկարաձգված վարկերի մեջ երկարաժամկետ վարկերը կազմել են 71,6% կամ 86.8 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետ վարկերը` 28.4% կամ 34.5 մլրդ դրամ:
Հայստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2015 թվականի հունվար-օգոստոսին կրճատվել են 4,3%, սեպտեմբերի 1-ին կազմելով 2.057 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով բանկային վարկերի ծավալն աճել է 9.2%, իսկ միայն օգոստոսին`0,5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումների ծավալը կազմել է 1,892 տրլն.դրամ: Վարկային պորտֆելի կառուցվածքում (բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի) երկարաժամկետ վարկերը կազմել են 86,9%, իսկ կարճաժամկետ վարկերը`13.1%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 08.31.15թ.դրությամբ կազմել է 482,77 դրամ/դոլար):