Արմինֆո. Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ և անակնկալ մրցանակներ Ամերիաբանկի կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիական անձ, և թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը և կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը և հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում:
Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Օնլայն և Մոբայլ Բանկինգի համակարգում 5 և ավել գործարք կատարած օգտատերերի միջև կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին:
Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները: Նշենք, որ ակցիան գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրումէնորարարականբանկայինծառայություններիլայնտեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸունիվերսալբանկէ, որըմատուցումէկորպորատիվ,ներդրումայինևմանրածախբանկայինծառայություններ` տրամադրելովբանկայինլուծումներիամբողջականփաթեթ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |