Արմինֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը ներդրել է «ՌԵՍՈ Ավտոգազե պրոդուկտը, տրանսպորտային միջոցների գազի բալոնների պայթյունի հետ կապված ռիսկերը ծածկելու նպատակով: Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեյնի տեղակալ Հակոբ Հակոբյանը:
«Այս պրոդուկտի ներդրումը պայմանավորված է ավտոմեքենաների գազի բալոնների վերջերս ավելի հաճախակի դարձած պայթյուններով, որոնք տեղի են ունենում գազալցակայաններում: Մենք հետազոտեցինք շուկան, տրանսպորտային միջոցների գազի բալոնների պայթյունի հետ կապված ռիսկերն ապահովագրելու պրոդուկտի պահանջարկի առնչությամբ: Հարցումներն անցկացվեցին 2000 վարորդնների և 120 ԱԳԼՃԿ ղեկավարների շրջանում: Հարցվածների 95%-ը պատրաստակամություն հայտնեց գնել մատչելի պոլիսը: Ընդ որում, ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնեց ավտոմեքենաների գազի բալոնների սարքին լինելու առնչությամբե,-նշել է ՌԵՍՈ-ի փոխտնօրենը:
Նրա խոսքով, ընկերությունը մշակել է Հայաստանի համար յուրահատուկ ապահովագրական`«ՌԵՍՈ Ավտոգազե պրոդուկտը, որն իրենից ներկայացնում է որպես ԿԱՍԿՈ-ապահովագրության բաղադրիչ, ծածկելով դրա ռիսկերի մի մասը, մասնավորապես, գազի բալոնների պայթյունի հետ հետևանքով առաջացած ապահովագրական պատահարների հետ կապված վնասները: Պոլիսի տարեկան արժեքը կազմում է 3 հազար, 4 հազար և 5 հազար դրամ, կախված տրանսպորտային միջոցի շուկայական արժեքից, իսկ ապահովագրական ծածկույթը կազմում է 3 մլն. 4 մլն. և 5 մլն. դրամ: Ընկերությունն այս պրոդուկտով կապահովագրի ցանկացած ավտոմեքենա, անկախ արժեքից, մոդելից և տարիքից: Ընդ որում, բալոնի պայթյունի հետ կապված վնասը կհատուցվի ցանկացած դեպքում: Բացառություն են կազմում միայն թթվածնի և ամոնիումի համար նախատեսված բալոնները: Պայմանագրի գործողության ժամկետը կազմում է 1 տարի: Հոկտեմբերի 1-ից պրոդուկտը կարելի է ձեռք բերել ՌԵՍՈ-ի վաճառքի բոլոր կետերից, իսկ հոկտեմբերի 10-ից` որոշ գազլցակայաններից, կրպակներից, ոստիկանության անձնագրային բաժանմունքներից, Կադաստրի գրասենյակներից:
«Սրանով ընկերությունն իրականացնում է յուրօրինակ սոցիալական նախագիծ, որը, այսպես ասած, «թեթև ֆուռորե կառաջացնի կամավոր ավտոապահովագրության շուկայում, քանի որ կխթանի վարորդներին, որպեսզի գազի բալկոններ տեղադրելիս նրանք ավելի պատասխանատվությամբ վերաբերվեն անվտանգության խնդիրներին, կապված ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների կյանքի հետե,-վստահ է ապահովագրողը:
ՌԵՍՈ-ի գործակալների դպրոցի տնօրեն Նոնա Գյուրջյանն էլ իր հերթին է նշել, որ ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բալոնները տեղադրելիս հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կիրականացնի պայթյունների կանխարգելման ուղղությամբ:
«Իհարկե, ռիսկերն ամբողոջովին վերացնել հնարավոր չէ, բայց, կարծում եմ, որ մեզ կհաջողվի դրանք առավելագույն չափով նվազեցնել, քանի որ մշակում ենք լայն սպառողի համար նախատեսված պրոդուկտ և հավատում ենք մասշտաբի էֆեկտինե,-նշել է Ն.Գյուրջյանը:
Իսկ մամուլի ասուլիսին ներկա ՏԿԱԻ Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության բաժնի ղեկավար Սերգեյ Հայրապետյանը բերել է գազի բալոների պայթյունների հետ կապված դժբախտ պատահարների վիճակագրությունը: 2015 թվականին տեղի է ունեցել 8-12 դեպք (տարբեր գնահատականներով). Իսկ 2010 թվականից գրանցվել էր 29 դեպք: Այսինքն մեկ տարում միջին հաշվով տղի է ունենում 6 դեպք: Նա նշել է, որ պայթյունների հիմնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է, մասնավորապես, գազ լցնելիս: Նա խորհուրդ է տալիս օգտագործել վերջին սերնդի նոր մետաղապլաստիկ բալոններ, որոնք ունեն խցան: Նա նաև նշել է, որ կառավարության հանձնարարությամբ հունիսի 1-ից ստուգումներ կատարվեցին հանրապետությունան 169 ԱԳԼՃԿ-ներիում: Պարզվեց, որ մեծ մասն աշխատում է անվտանգության կանոնների խախտումներով, արդյունքում, 8 կայան տուգանցվել է 22 մլն.դրամով, իսկ 3 կայանի գործունեությունը կասեցվել է:
Իսկ Վարորդների պաշտպանության «Աքիլլեսե կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին է նշել, որ ցավալի վիճակարությունը կարող է «զրոյանալե, եթե կառավարությունն իրականացնի անվտանգության պահպանման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ: «Դրա փոխարեն, կառավարությունն օրենսդրական մակարդակով վերացնում է տեխզննման պարտադիր անցկացումըե,-նշել է նա:
Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, այս տարվա սկզբից Հայաստանի գազալցակայաններում տեղի է ունեցել 5 պայթյուն, զոհվել է 3 մարդ, 4 հոգի վիրավորվել է: Վերջին պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 3- ին Մարալիկի լցակայանում: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Վոլոդյա Հովսեփյանի խոսքով, դա հետևանք է անվտանգության կանոնների խախտման: Չարենցավանում և Էջմիածնի կայանները չեն անցել փորձագիտական զննումը, Գառնիում և Մալաթիայում սարքին չեն եղել գազի բալոնները: Ձևավորված է հանձնաժողով, որն ուսումնասիրում է ԱԳԼՃԿ-ների վիճակը, փորձագիտական առումով: Անհրաժեշտության դեպքում գազալցակայանի գործունեությունը կարող է կասեցվել: Պայթյունի հետևանքով կասեցված է 3 գազալցակայանների գործունեությունը (Չարենցավանում, Էջմիածնում և Գառնիում):