Արմինֆո. Ամերիաբանկը միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք-2015» ցուցահանդեսին ներկայացել է TV-բանկինգը նորարարական ծառայությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, պիլոտային նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, «ԴիջիԹեք-2015» ցուցահանդեսի բացման օրը: Ծառայությունը Ամերիաբանկի և Յուքոմ ընկերության հաճախորդներին հնարավորություն է տալիս կոմունալ վճարներն իրականացնել հեռուստացույցի միջոցով: TV-բանկինգը ծրագիրը շուկայում մատչելի կդառնա այս տարվա նոյեմբերի 1-ից:
Միևնույն ժամանակ, Ամերիաբանկը ներկայացրել է նաև դրամական փոխանցումների էլեկտրոնային նոր համակարգը, որը կարող է մրցակցել UNIstream, MoneyGream և այլ համակարգերի հետ: Այդ ծառայությունը հատկանշական է նրանով, որ ցանկացած բանկից և երկրից կարելի է դրամական փոխանում կատարել Ամերիաբանկի հաճախորդին, ընդ որում, առանց տնից դուրս գալու: Դրա համար հաճախորդը պետք է www.ameriabank.am կայքում նշի ստացողի քարտի/հաշվի համարը, որից հետո ուղարկողն ստանում է յուրատեսակ ծածկագիր, որը պաշտպանված է 3D Secure և Verified by Visa առաջատար տեխնոլոգիաներով և հաշված վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի Ամերիաբանկի հաճախորդի նշած քարտին/հաշվին:
Ամերիաբանկում գտնում են, որ դրամական փոխանցումների այս համակարգը լայն տարածում կստանա հեռահար սպասարկման համակարգում և մրցունակ կլինի շուկայում:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկի միակ սեփականատերն է Ameria Group CY ՍՊԸ-ն: 2015 թվականի մայիսին Fitch գործակալությունը բանկին շնորհեց արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B +) վարկանիշ, ինչպես Հայաստանի վարկանիշն է, ինչն աշխարհում բարձր գնահատական է համարվում: