Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Al Fahim Groupե ընկերության նախագահ Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի շարունակական բարելավման քաղաքականություն և քայլեր է իրականացնում բիզնեսով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մեքենաշինության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |