Արմինֆո. 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը 3.4%-ով նվազեցրել է ալյումինե փայլաթիթեղի արտահանումը, մինչև 14.7 հազար տոննա: Ըստ ՀՀ Մաքսային ծառայության զեկույցի, նախորդ տարվա ընթացքում արտահանվել 15.2 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ:
Ըստ աղբյուրի, արտահանված փայլաթիթեղի մաքսային արժեքը տարեկան կտրվածքով կրճատվել է. 2015-ին 43,4 մլն.դոլարից դարձել է 43 մլն.դոլար:
Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է «Արմենալ» գործարանը (նախկին` «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ): Արտադրված ֆոլգան հիմնականում արտահանվում է Միացյալ Նահանգներ:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանն ստեղծվել է 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինեփայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը գտնվում ՌՈՒՍԱԼ-ի կազմում և «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության Փաթեթավորման բաժանմունքը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թ. Հայաստանում արտադրվել է 29.2 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ, տարեկան աճը 5,5%: 2015 թվականի հունվար-օգոստոսին արտադրության ծավալը կազմել է 19,9 հազար տոննա, տարեկան աճը` 3,6%:
RUB | 4.23 | -0.03 |
USD | 387.27 | 0.00 |
EUR | 426.81 | -1.12 |
GBP | 505.39 | -1.59 |
CAD | 285.34 | 0.08 |
JPY | 27.16 | -0.19 |
CNY | 54.38 | -0.08 |
CHF | 453.48 | -4.12 |