Արմինֆո. Ինեկոբանկը հանդես է գալիս բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիքով` ԻնեկոՄոբայլ հավելվածով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Հավելվածը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, մասնավորապես.
կատարել փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով, դիտել արտարժույթի փոխարժեքը, օգտվել փոխարժեքի հաշվիչից, կատարել արտարժույթի փոխանակում, կատարել վարկի մարում, կատարել ավանդի համալրում, կատարել կոմունալ և այլ վճարումներ (ուսման վարձ, վարչական ակտ և այլն), դիտել վարկերի և ավանդների մանրամասները, դիտել կատարված գործառնությունները, ստանալ push հաղորդագրություններ կատարված գործարքների վերաբերյալ, ստեղծել նոր ձևանմուշներ կամ խմբագրել/հեռացնել դրանք,
դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը:
Աղբյուրը նշում է, որ այսուհետ փոխանցումներ կատարելը դարձել է ավելի դյուրին ԻնեկոՄոբայլ հավելվածի ԻնեկոԸնկեր գործառույթի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել Ինեկոբանկում հաշիվ ունեցող ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ.փոստը և փոխանցել գումարը` առանց ավելորդ թղթաբանության և ժամանակ վատնելու:
ԻնեկոՄոբայլ հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող ԻնեկոՕնլայն համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Բացահայտեք ԻնեկոՄոբայլ mobile banking հավելվածի հնարավորությունները՝ բեռնելով այն App Store-ից կամ Google Play Store-ից:
Հիշեցնենք, որ Ինեկոբանկն առաջարկում է բանկային ծառայությունների հեռահար կառավարման գործիքների լայն ընտրանի, մասնավորապես` InecoOnline և InecoOnline light ծրագրերը, Ineco Mobile հավելվածը, Cash in և Cash out տերմինալները, Telcell և Easy Pay վճարային համակարգերի տերմինալներ, Online payments ծառայությունը:
Նշենք, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկ զարգացող բանկերից մեկը: Բանկի մաժորիտար բաժնետերերն են` Ավետիս Բալոյանը – 35.23%, Կարեն Սաֆարյանը - 30,34%, KfW խմբի անդամ Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft MBH (DEG)-ը - 12,58% և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) - 9.32%: Բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել է մոտ 27,8 մլրդ դրամ, ակտիվները`151,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները`102,5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 123,4 մլրդ դրամ, որից 31.8 մլրդ.դրամը - ժամկետային ավանդներն են (այդ թվում ավելի քան 93% ֆիզիկական անձանց ավանդները): 2015 թվականի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 2.1 մլրդ դրամ շահույթով, այդ ցուցանիշով ամրապնդվելով երրորդ տեղում, միաժամանակ շուկայի առաջատարը դառնալով արդյունավետության գործակիցներով (ROA և ROE):