
Արմինֆո. Ռուսաստանի քաղաքական իրավիճակը դեռևս շարունակում է խոչընդոտ հանդիսանալ առևտրի հարաբերությունների և ապրանքաշրջանառության աճի համար: Հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը, ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների Խորհրդի հերթական նիստի շրջանակներում:
Նրա խոսքով, նման պայմաններում կարևոր է, որպեսզի Հայաստանը կենտրոնանար եվրոպական երկրների հետ բիզնես-համագործակցություն կառուցելու վրա: Այս առումով նա նշել է, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը միացել է East Invest ծրագրին, որի շրջանակներում հայ գործարարներն անցնում են դեպի եվրոպական շուկաներ ապրանքներ արտահանելու գծով դասընթացներ և հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպական «բիզնես-եքսպոե-ին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ 2015 թվականի հունվար-օգոստոսին կրճատվել է 14,7%, մինչև 882.6 մլն դոլար (ընդհանուր ծավալների 29%-ը), այդ թվում, Ռուսաստանի հետ կրճատվել է 12,5%, մինչև 753.6 մլն.դոլար: Ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ նվազել է 26%, մինչև 786,4 մլն դոլար:
Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը տեղի է ունենում Երևանում, «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումըե խորագրով:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

