Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ավելի ակտիվորեն անցնել վերազգային արժույթի ԱՊՀ շրջանակում փոխադարձ հաշվարկներում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա այդ մասին հայտարարել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում:
«Այստեղ, առաջին հերթին, նկատի ունեմ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շուրջ պայմանագիրը, որն ստորագրվել է 2011 թվականին: Հարկավոր է լիովին բացահայտել դրա ներուժը և առավելագույնս պարզեցնել ապրանքային և ներդրումային հոսքերի տեղաշարժի պայմանները: Մեզ անհրաժեշտ է ավելի ակտիվորեն անցնել վերազգային արժույթի` ԱՊՀ շրջանակում փոխադարձ հաշվարկներում: Ռուսաստանը, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկցնել, ավարտում է Համագործակցության ինտեգրված արժութային շուկայի շուրջ համաձայնագրի վավերացումը: Հիշեցնեմ, որ համաձայնագիրն ստորագրվել էր 2012 թվականի դեկտեմբերին Աշխաբադում` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Այդ փաստաթղթի ուժի մեջ մտնելը թույլ կտա վարել համաձայնեցված արժութային քաղաքականություն, իսկ հեռանկարում, հնարավոր է, նաև` ձևավորել ԱՊՀ ընդհանուր ֆինանսական շուկաե, - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիրն Պուտինը մարտին ՌԴ ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել էր միչև սեպտեմբերի 1-ը որոշել ԵԱՏՄ արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը: 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ դարձել է Մաքսային միության իրավահաջորդը: Դեռ նախորդ տարի Ղազախստանում ստորագրվել էին փաստաթղթեր, որոնք ենթադրում են մինչև 2025 թիվը Եվրասիական ԿԲ ստեղծում և միասնական արժույթի կիրառում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: Սակայն «ՌԻԱ Նովոստիիե կողմից հարցման ենթարկված փորձագետները չեն բացառել, որ արտաքին քաղաքական իրավիճակը կարող է ազդել այդ գործընթացի արագացման վրա:
Մինչդեռ AmRating վարկանշային գործակալության վերլուծաբանների կարծիքով, «ալթընե պայմանական անվանմամբ միասնական արժույթը ԵԱՏՄ երկրների համար կարող է կիրառվել 2020 թվականից ոչ շուտ: Նրանց տվյալներով, ընդհանուր արժույթի կիրառումը հնարավոր կդառնա միայն ԵԱՏՄ շրջանակում երկրների հաջող ինտեգրման և մաքսային ռեժիմից, այսպես կոչված, բացառումների լիակատար վերացման դեպքում: ԵԱՏՄ երկրները լրջորեն մտահոգված են խոշոր երկրների կողմից ներքին շուկայի պաշտպանությանը նպատակաուղղված հովանավորչական միջոցառումների առկայությամբ, որոնք դիմում են բազմաթիվ բացառումների ընդհանուր մաքսայիյն ռոժիմից, ինչպես նաև բազմաթիվ տեխնիկական կարգավորմումների առկայության առնչությամբ, որոնք չեն նպաստում ընդհանուր շուկայի ամրապնդմանը: Ավելին, ընդհանուր դրամային շուկայի ստեղծմանը պետք է նախորդեն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ունիֆիկացման միջոցառումներ և երկրների միանման մակրոտնտեսական միջավայրի ապահովում: Փորձագետները չեն բացառում, որ ինչպես ՄՄ, «ալթըն-գոտինե նույնպես կարող է նախապես ձևավորվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, և հետո միայն, մի շարք կոշտ մակրոտնտեսական պայմանների համապատասխանության դեպքում, դրան կարող են միանալ նաև ԵԱՏՄ անդամ և դիտորդ մյուս երկրները: