Արմինֆո. 2016 թվականի պետբյուջեի նախագիծն իր ցուցանիշներով ավելի համեստ է, քան ներկայիս բյուջեն, իսկ դա նշանակում է, որ երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի եկամտային մասի ապահովման հարցում կառավարոթյունն ունի դժվարություններ: Այս մասին հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, 2015-րդ տնտեսական տարին Հայաստանի համար դժվարին էր, քանի որ զգացվում է ներդրումային սովը` ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ձեռներեցները չեն ցանկանում իրենց կապիտալը ներդնել Հայաստանի տնտեսությունում: Նա նաև նշել է, որ չնայած բազմաթիվ պրոբլեմներին, գործը սեկվեստրին չի հասնի, քանի որ այդ դեպքում բյուջեի ճեղքվածքը պետք է հասնի 10%-ի: «Իսկ դա քիչ հավանական է, բայց կարծում եմ, որ տնտեսական 3-4% աճի, ինչպես նաև գնաճի դրական կանխատեսումները կարող են իրականանալե,-հայտարարել է տնտեսագետը:
Բայց նա գտնում է նաև, որ Հայաստանն ունի իրավիճակը շտկելու շանսեր, տնտեսապես համագործակցելով Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ հետ: «ԵԱՏՄ – 170 միլիոնանոց շուկա է, բայց այդ շուկան քաոսային է, արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մշակել համապատասխան ռազմավարությունե,-հայտարարել է նա: Իրանի և ԵՄ պարագայում նույնպես տնտեսագետն անհրաժեշտ է համարում առանձին մոտեցումների մշակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին, հավանություն տվեց 2016 թվականի պետբյուջեի նախագծին, որի համաձայն, ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսվում է 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատոր-ցուցանիշը`4%, 12-ամսյա գնաճը`4% (+1.5%), իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը` 1 տրլն.183 մլրդ.դրամ, իսկ դեֆիցիտը`197 մլրդ դրամ: ($ 1 = 472,37 դրամ): Միևնույն ժամանակ, ըստ Համաշխարհային բանկի`«Գլոբալ տնտեսական հեռանկարներըե զեկույցի, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2016-ին կկազմի 2,7%, իսկ 2017-ին` 3%:
Նշենք նաև, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի առաջին վեց ամիսներին կազմել է 553,8 մլրդ դրամ (աճը` 0,4%), ծախսերը կազմլ են 605,9 մլրդ.դրամ (աճը`16%): Բյուջեի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52 մլրդ դրամ: