Արմինֆո. Լիզինգի շուկայի առաջատար՝ «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային Կազմակերպությունը, առաջին անգամ շուկայում, առաջարկում է «Սպառողական լիզինգ» ֆիզիկական անձանց: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այդ նորամուծության շնորհիվ այժմ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք լիզինգով կարող են արդեն ձեռք բերել նաև այլ տեսակի հիմնական միջոցներ, որոնց թվում են՝ հեծանիվներ, արևային ջրատաքացուցիչներ և այլ սպառողական նշանակության գույք՝ 200 հազարից մինչև 15 մլն ՀՀ դրամ արժողությամբ և 3-ից մինչև 84 ամիս մարման ժամկետով: Սպառողական լիզինգին զուգահեռ ընկերությունը տրամադրում է նաև «Էքսպրես Ավտոլիզինգ» ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ընկերությունը համագործակցում է ավելի քան 60 տեղական և արտասահմանյան մատակարար ընկերությունների հետ, ինչը հաճախորդին ընտրության լայն հնարավորություն է տալիս: «Սպառողական Լիզինգի» առավելություններից են՝ գրավի բացակայությունը, հայտի ուսումնասիրման արագացված գործընթացը, ինչպես նաև մատակարարների կողմից տարբեր զեղչերը և հատուկ ակցիաները: Ընկերության հաճախորդամետ և ճկուն քաղաքականությունը թույլ են տալիս մշտապես նոր պրոդուկտներ մշակել՝ ելնելով շուկայի պահանջմունքներից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության ակտիվներում վարկային ներդրումները գերազանցում են 91%-ը, 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 11.1 մլրդ դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 5.5%, իսկ միայն երրորդ եռամսյակում`4,3%:
Նշենք, որ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 2003 թվականի ապրիլից: Ընկերության մեծամասնական բաժնետերերն են` Credit Agricole Leasing & Factoring ընկերությունը – 38% և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը – 54%: Լիզինգային ընկերության մասնաճյուղերի ցանցը ներկայացված է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 56 մասնաճյուղերի ցանցով, որոնցից 16-ը գտնվում է Երևանում, իսկ մնացած 40-ը`Հայաստանի բոլոր մարզերում:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |