Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրման մասին դեռ վաղ է խոսել, գտնում է Բելառուսի ԱԳն ղեկավար Վլադիմիր Մակեյը, ում խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստիե գործակալությունը:
Ինչպես գտնում է Բելառուս նախարարը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացը ցանկացածից դանդաղ է ընթանում: «Կարելի միայն գովեստի խոսքեր ասել այն մասին, որ ամեն ինչ հիանալի է, որ եվրասիական տնտեսական ինտեգրացիան զարգանում է: Իրոք, գործընթանցն ընթանում է: Բայց, ցավոք, մեր կարծիքով, ոչ այնքան արագ և խորը, ինչպես որ կուզենայինքե,-ընդգծել է Մակեյը:
Նշենք, որ անցյալ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում էին մինչև 2025 թվականը Եվրասիական ԿԲ ստեղծումը և ԵԱՏՄ երկրների համար միասնական արժույթի ներդրումը: Բայց փորձագետները չեն բացառում, որ արտաքին քաղաքական իրավիճակը կարող է ազդել այդ գործընթացների վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին օրինագիծ է մտցրել Պետդումա, որը ենթադրում է ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարում: Օրինագիծը նշանակում է միասնական ֆինանսական շուկայի ստեղծում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ մյուս պետությունների միջև: Փաստաթուղթը ենթադրում է մեխանիզմի ստեղծում, որը թույլ կտա հրաժարվել դոլարից և եվրոյից՝ որպես հաշվարկներում օգտագործվող միջանկյալ արժույթի: Փաստաթղթի հեղինակներն սպասում են, որ համաձայնագիրը կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանը` արտաքին առևտրի և ֆինանսական ծառայությունների տրամադրաման դիմաց վճարներ կատարելիս, նախադրյալներ ստեղծելով ազգային արժույթների իրացվելիության բարձրացման համար:
Ըստ հայկական AmRating վարկանիշային գործակալության վերլուծաբանների, «ալթինե պայմանական անվանումով միասնական արժույթը ԵԱՏՄ երկրների համար կարող է ներդրվել 2020 թվականից: Նրանց տվյալներով, միասնական արժույթի ներդրումը կարող է հնարավոր լինել միայն ԵԱՏՄ շրջանակներում այդ երկրների հաջող ինտեգրման պայմաններում, ինպես նաև մաքսային ընդհանուր ռեժիմից, այսպես կոչված, բացառությունների լիակատար և պարտադիր վերացումից հետո: ԵԱՏՄ երկրները լրջորեն մտահոգված են հովանավորչության առկայության պրոբլեմով` իրենց ներքին շուկան խոշոր երկրներից պաշտպանելու համար, որոնք բազմաթիվ բացառություններ են կատարում մաքսային ընդհանուր ռեժիմից, ինչպես նաև մտահոգված են բազմաթիվ տեխնիկական կարգավորոմներով, որոնք նպաստում են ընդհուր շուկայի ամրապնդմանը: Ավելին, դրամական ընդհանուր շուկայի ստեղծմանը պետք է նախորդեն հարկա-բյուջետային և դրամա-վարկային քաղաքականոթյունների ունիֆիկացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այդ երկրներին միատեսակ մկրոտնտեսական միջավայր դուրսբերումը:
ԵԱՏՄ – միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միոթյան և Միասնական տնտեսական տարածոթյան հիմքի վրա, և որը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Ներկայումս ԵԱՏՄ անդամներ են հանդիսանում Ռուսատսանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: