Արմինֆո. ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի պատվերով «Նաիրիտե գործարանում անցկացված աուդիտի արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չունի: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական բաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, ներկայումս «Նաիրիտե գործարանը չի գործում: Ըստ ՀԲ հետազոտությունների, ձեռնարկության վերագործարկումը նպատակահարմար չէ, բայց եթե լինի ներդրող, կառավարությունը պատրաստ է բանակցություններին: Նախարարն ընդգծել է, որ Մեժգոսբանկը շարունակում է լուծել ձեռնարկության գույքը կալանքից հանելու ընթացակարգային հարցերը: Ըստ տեղեկությունների, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլինի բանկի վերջնական որոշումը, որից հետո ձեռնարկության բաժնետոմսերը կանցնեն կառավարությանը, և միայն դրամից հետո կառավարությունը կարող է հայտարարել «Նաիրիտիե վերաբերյալ իր հետագա քայլերի մասին:
Ավելի վաղ Նաիրիտի աշխատակիցները հայտարարել էին, որ կպայքարեն գործարանի վերագործարկման, ինչպես նաև իրենց աշխատավարձերի տուգանքների և տույժերի պահանջի իրավունքը «Նաիրիտ-2ե ձեռնարկությանը զիջելու «ապօրինիե պայմանագրի չեղարկման համար: Նաիրիտցիները համապատասխան պահանջով նամակ կհղեն Հայաստանի նախագահին: Նրանց ասելով, Հայաստանի կառավարությունն օգոստոսին լիովին մարել է քիմիական հսկայի նախկին աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը, սակայն վերջիններն ստիպված են եղել ստորագրել պայմանագիր իրենց աշխատավարձերի գծով տուգանքների և տույժերի պահանջի իրավունքը «Նաիրկտ-2ե ձեռնարկությանը զիջելու մասին: Ինչպես նշել է ձեռնարկության նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, պայմանագիրը նաև ավելացրել է գործարանի պարտքային բեռը, իսկ «Նաիրիտ-2ե-ն աշխատակիցներին չվճարված տույժերն ու տուգանքները արդեն ձեռնարկության հնարավոր ներդրողից պահանջելու իրավունք է ստացել: Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ապա, գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի ասելով, ձեռնարկության մասնագետները ներկայացրել են երեք ծրագիր, որոնք նախատեսված են տարբեր հզորություններով աշխատանքի համար: «Այդ ծրագրերից ամենաթանկարժեքը ենթադրում է 97 մլն դոլարի, այլ ոչ թե 350-400 մլն դոլարի ներդրում, ինչպես նշված է Համաշխարհային բանկի աուդիտներումե, - հայտարարել է Թադևոսյանը: «ՀԲ դոնոր երկրները, մասնավորապես, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան ունեն կաուչուկի գործարաններ, և նրանց համար ձեռնտու չէ ունենալ մրցակից` ի դեմս «Նաիրիտիե, - հայտարարել են գործարանի աշխատակիցները:
Նշենք, որ նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: Գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում:
2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մաստը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: