Արմինֆո. Մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է 30%-ից, արդյունավետ չէ տնտեսական մեծ աճ ապահովելու համար ունենալ ավելի բարձր գնաճ: Նոյեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ գնաճի ցածր մակարդակը, որը 2016 թվականի բյուջեով նախատեսված է 4%, 1.5%-ի հնարավոր տատանումներով, ի վիճակի է հաջորդ տարի երկրում ապահովել տնտեսական աճ և կայուն մակրոտնտեսական իրավիճակ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին, Ջավադյանը նշել է, որ թեզը, որի համաձայն գնաճը կարող է խթանել տնտեսությունը, միայն մասնակիորեն է ճշմարիտ և ունի կարճաժամկետ բնույթ: Ավելին, ըստ երկրի գլխավոր բանկիրի, Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում այն երկրներից, որոնք դիմել են այդ միջոցին, ինչպես բարձր գնաճն է: Զարգացնելով այդ թեման դրամավարկային քաղաքականության համատեքստում, ԿԲ ղեկավարը չի համաձայնվել որոշ խորհրդարանականների այն կարծիքին, որ ազգային արժույթի կայուն փոխարժեքը խանգարում է արտահանողների գործունեությանը, որոնք իրենց ապրանքները բեռնաթափում են Ռուսաստանում, և որտեղ տեղի է ունեցել ռուբլու փոխարժեքի էկան անկում: Ջավադյանն դրան հակադարձել է հստակ թվերով, նշելով, որ հայկական ապրանքների արտահանումն, այնուամենայնիվ, էապես աճել է, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 30%: Նրա խոսքով, մի կողմից դա խոսում է երկրի վճարային հաշվեկշռի բարելավման մասին, իսկ մյուս կողմից, որ Հայաստանից ավելի քիչ փող է դուրս եկել ներմուծվող ապրանքների ձեռքբերման նպատակով, ինչն էլ, իր հերթին, փոխհատուցում է մասնավոր տրանսֆերտների 30% կրճատումը: Այդ հանգամանքը նույնիսկ ազդեց հայկական դրամի փոխարժեքի ամրապնդման վրա: Երկրի գլխավոր բանկիրը նշել է, որ դրամի արհեստական արժեզրկումը, հայ արտահանողների մի մասին աջակցելու նպատակով, կբերեր նրան, որ աղքատության մակարդակը երկրում 30%-ից կբարձրանար մինչև 40%: «Երբ հրատապ անհրաժեշտություն կար, ինչը տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին, մենք գնացինք դրամի որոշակի արժեզրկմանը, որը մինչև այդ էլ կորցնում էր իր դիրքերը, եթե հաշվի առնենք, որ 2009 թվականից ի վեր ազգային դրամն արժեզրկվել է 60%»,-նշել է Ջավադյանը: Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ նման քաղաքականությունը կարող էր բավականին բացասական ազդեցություն ունենալ էներգակիրների, ցորենի և անհրաժեշտ բոլոր ապրանքների գների աճի առումով: Ջավադյանը նշել է, որ պետությունը, հասկանալով գյուղատնտեսությանն աջակցելու անհրաժեշտությունը, որն այս տարի տվեց ռեկորդային բերք, պետական որոշակի ծրագրերի շրջանակներում հետագայում էլ կշարունակի աջակցել արտադրողներին, այդ թվում նաև տոկոսադրույքների սուբսիդավորման առումով:
Ջավադյանը նշել է, որ ԿԲ հետագայում էլ իր դրամավարկային քաղաքականությունը կհամակարգի կառավարության հետ, մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Նա կարևորել է պետական պարտքի սպասարկման նորմալ մակարդակի ապահովումը, ինչը երկրի 2016 թվականի բյուջեով ամրագրված է ծախսերի 25.2%-ի չափով, որը 1.6%-ով ցածր է 2015-ից: Իսկ կապիտալ ծախսերը բյուջեով մի փոքր կավելանան, կազմելով ընդհանուր ծախսերի 9.4%-ը: 2016 թվականի բյուջեի ծախսային մասը կավելանա ընդամենը 68.1 մլրդ.դրամով: Սոցիալական ոլորտի ծախսերը 2015-ի համեմատ կաճեն 3.9%: Բյուջետային ծախսերը և բյուջեի դեֆիցիտի պահպանվող մակարդակը, գտնում է գլխավոր բանկիրը, ստեղծում են գնաճային որոշակի ճնշում, բայց դա չի անցնի վերը նշված նպատակային ցուցանիշից:
Խոսելով մարտահրավերների մասին, որոնց կարող է բախվել Հայաստանի ֆինանսական ոլորտը 2016 թվականին, Ջավադյանը նշել է որոշ գործոնների առկայությունը, որոնց ազդեցությունն ամբողջովին կանխատեսելն անհնար է, չնայած, Կենտրոնական բանկը մշտապես սթրես-թեստեր է անցկացնում և պատրաստ է բանկային համակարգի հետ դիմակայել ամենաանսպասելի սցենարներին: ԿԲ պատրաստ է աշարհում ընթացող բոլոր քաղաքական իրադարձություններին, այդ թվում նաև Միջին Արևելքի իրադարձություններին, եթե դրանք ընթանան ոչ ցանկալի ուղիով: Գլոբալ բացասական գործոնների շարքում, որոնք ազդում են երկրի տնտեսական վիճակի վրա, Ջավադյանը նշել է համաշխարհային ֆինանսական շուկաների շարունակվող անկայունությունը, որին ներգրավված են գործընկեր-երկրները և հարևան երկրները: Նա նշել է նաև գործազրկության դեռևս չլուծված պրոբլեմը զարգացած երկրներում և հումքային ապրանքների ցածր գները: Առանձնակի կարևոր գործոն է մնում էներգակիրների ցածր գները և աշխարհում խոշորագույն՝ չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղումը:
Ըստ երկրի 2016 թվականի բյուջեի նախագծի, ՀՆԱ-ի դեֆլյատորը ցուցանիշը նախատեսված է՝ 4%, 12-ամսյա գնաճը՝ 4% (+1.5%), իսկ բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3.5%-ը: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն.373,7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը՝ 1 տրլն. 183 մլրդ.դրամ, դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ: