Արմինֆո. 2016 թվականին մայրույան նպաստ կստանան 30 հազար չճաշխատող մայրեր: Այս մասին նոյեմբերի 4-ին երկրի խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, 2016 թվականին առաջին անգամ նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: «Այդ նպատակով բյուջեից կհատկացվի 3.9 մլրդ.դրամ, և այդքան երկար ժամանակ քնարկվող այդ պրոբլեմը վերջապես կլուծվիե,-հայտարարել է նա:
Նա նկատել է, որ չաշխատող մայրերը սերթիֆիկատի առկայության դեպքում 2016 թվականի հունվարից կստանան 126 հազար դրամի միանվագ օգնություն: Նախարարը հավելել է, որ ծննդաբերության դեպքում միանվագ նպաստներ կստանան ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող մայրերը: «Առաջին երկու երեխայի համար – 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար – 1 մլն.դրամ, իսկ հինգ և ավելի երեխանրի համար - 1.5 մլն.դրամե,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ չաշխատող մայրերի նպաստները հաշվարկվում են, ելնելով նվազագույն աշխատավարձից (կառավարության հայեցողությամբ` մոտ 50%): Այդ դեպքում չաշխատող մայրերի նպաստի ընդհանուր գումարն օրենքով սահմանված 140 օրվա համար կկազմի 138 հազար դրամ:
Հիշեցնենք, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են երկրի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել 2016 թվականի բյուջեի նախագիծը, որի համաձայն, ՀՆԱ աճը 2016 թվականին կկազմի 2.2%: ՀՆԱ-ի դեֆլյատորը-ցուցանիշը նախատեսվում է 4%, 12 ամիսների գնաճը`4% (+1.5%), բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%-ը: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, եկամտային մասը` 1 տրլն. 183 մլրդ. դրամ, իսկ դեֆիցիտը`197 մլրդ դրամ: ($ 1 - 472,37 դրամ): Միևնույն ժամանակ, ըստ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներըե զեկույցի, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2016-ին կկազմի 2,7%, իսկ 2017-ին` 3%: Նշենք նաև, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի առաջին վեց ամիսներին կազմել են 553,8 մլրդ դրամ (աճը` 0,4%), ծախսերը կազմել են 605,9 մլրդ.դրամ (աճը` 16%): Բյուջեի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52 մլրդ դրամ: