Արմինֆո. ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին տնօրենը հայտարարում է, որ գտնվել են ներդրողներ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել՝ գործարանի վերագործարկման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Իսրայելյանի խոսքով, ռուս և սլովակ ներդրողները, որոնց անունները նա առայժմ չի ցանկանում նշել, ձեռնարկության վերագործարկման նպատակով ներդրումեր կատարելու ցանկություն են հայտնել: ՙՌուսաստանյան 2 ընկերություն և 1 սլովակյան ֆինանսական խումբ կապվել են ինձ հետ և հայտարարել գործարանի վերագործարկման հնարավորությունների ծրագրի իրականացման համար $60 մլն ներդնելու շահագրգռվածության մասին՚,- հայտարարել է Իսրայելյանը: Նախկին տնօրենն ընդգծել է, որ հնարավոր ներդրողները հետևյալ նախապայմանն են դրել ՀՀ կառավարության առջև՝ Համաշխարհային բանկի ֆինանսական եզրակացության հերքում, կուտակված պարտքային բեռից ազատում և որոշակի հարկային արտոնություններ: Ինչպես տեղեկացրել է Իսրայելյանը, ձեռնարկության մասնագետների կողմից մշակված և հավանության արժանացած $60 մլն հնարավորությունների ծրագիրը նախատեսում է կաուչուկի արտադրություն՝ բուտադիենային տեխնոլոգիայի հիման վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, դեռ մեկ տարի առաջ ձեռնարկության մասնագետները հայտարարել են, որ ներկայացրել են երեք ծրագիր, որոնք նախատեսված են տարբեր հզորություններով աշխատանքի համար:
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի ասելով, այդ ծրագրերից ամենաթանկարժեքը ենթադրում է 97 մլն դոլարի, այլ ոչ թե՝ 350-400 մլն դոլարի ներդրում, ինչպես նշված է Համաշխարհային բանկի աուդիտներում:
«ՀԲ դոնոր երկրները, մասնավորապես, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան ունեն կաուչուկի գործարաններ, և նրանց համար ձեռնտու չէ ունենալ մրցակից` ի դեմս «Նաիրիտի՚, - ասել է Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ԱԺ ամբիոնից հայտարարլ էր, որ կառավարությունը հիմքեր չունի կասկածի տակ առնելու ՙՆաիրիտ՚ գործարանում Համաշխարհային բանկի պատվերով անցկացված աուդիտի արդյունքները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է «Նաիրիտի՚ վերագործարկմամբ՝ հավանական ներդրողի առկայության դեպքում, նշել է նա:
Նշենք, որ գործարանի ընդհանուր պարտքը հասել է 50 մլրդ դրամի (մոտ 130 մլն դոլար):Նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: Գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում:
2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: