Արմինֆո. Հայաստանի ձկնային տնտեսություններն օգտագործում են իրենց հնարավորությունների միայն 30%-ը: Այսօր կայացած մամուլի ասուլիսու նման կարծիք է հայտնել «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա նախնական տվյալներով, ձկան կերի ներմուծումն ընթացիկ տարում կրճատվել է 50%, ինչն ուղղակիորեն համընկնում է ձկնարտադրության անկմանը երկրում: «Եթե ավելի վաղ խոշոր տնտեսվարող սուբյեկտներն ունեին ձկներին օրական երեք անգամ կերակրելու հնարավորություն, ապա այժմ նկատում ենք նվազող դինամիկա, իսկ այդ ցուցանիշը կազմում է`օրական մեկ անգամ: Այսօր ձկնարտադրության ոլորտը գտնվում է սնանկության գործընթացում: Ընդհանուր առումով մենք մոտենում ենք մենաշնորհայնությանը, ինչը կարող է բերել նրան, որ հանրապետությունում կմնա 5-8 ձկնային տնտեսություն»,-կանխատեսել է Աթոյանը: Նա հայտարարել է, որ արտադրոթյան ծավալների վիճակագրական աճը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել ձկան պակասը ներքին շուկայքւմ, ինչպես նաև արտադրանքի ինքնարժեքի հարկադրված իջեցումը և լիկվիդացիոն գները: Նրա խոսքով, ձկնային տնտեսությունների համար ռազմավարական քաղաքականություն մշակող և իրականացնող գերատեսչույթունները պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում ոլորտին, դնելով այն հարվածի տակ և, փաստորեն, վերացնելով փոքր և միջին ձկնատնտեսությունները:
Մինչդեռ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տարվա առաջին 9 ամիսների ձկնարտադրության համախառն արտադրանքը կազմել է 19,7 մլրդ դրամ, տարեկան աճը` 26%: 2014 թվականին ձկնարդյունաբերության ընդհանուր արտադրանքը կազմել է 28.7 մլրդ դրամ, դանդաղեցնելով ամենամյա աճը մինչև 24.6%, 2011-2013 թվականների` 30-31% տարեկան աճի փոխարեն: Միայն 2015 թվականի առաջին եռամսյակում ձկնարդյունաբերության համախառն արտադրանքը կազմել 9.5 մլրդ դրամ, տարեկան աճը`23,1%, ինչը 18.6% ավելի է 2014 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից, բայց շատ է զիջում 2013 թվականի առաջին եռամսյակի տարեկան դինամիկայն (36.2%):
Մինչդեռ, Աթոյանը համաձայն չէ պաշտոնական վիճակագրությանը, որը, ըստ նրա, չի արտացոլում ոլորտի իրական պատկերը: