Արմինֆո. Հայաստանում խաղողի ռեկորդային բերքը գինեգործական ձեռնարկությունների ուժերից վեր դուրս եկավ, ինչի արդյունքում ֆերմերները կրեցին վնասներ: Ընթացիկ տարում 315 հազար տոննա խաղողի բերքից մթերող կազմակերպությունները կարողացան գնել միայն 214 հազարը, ինչն ավելի սրեց գյուղացիների վիճակը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գինեգործների միույան նախագահ Ավագ Հարությունյանը:
«Գինու գործարանները պատրաստ չէին ընդունել այդքան խաղող, դրա համար էլ մթերման ժամանակ որակի վրա առանձնապես ուշադրություն չէր դարձվում: Միևնույն ժամանակ, դա առաջացրեց հերթեր, ինչի հետևանքով խաղողն սկսեց փչանալ` նախքան վերամշակման անցնելը: Հետևաբար, խաղողն սկսեցին շուկայում վաճառել ցածր գներով, ինչն էլ դարձավ ֆերմերների զգալի վնասների պատճառը»,-պարզաբանել է Հարությունյանը:
Փորձագետը նշել է, որ այդ ամենի պատճառը պետության և բիզնս-կառույցների միջև գոյություն ունեցող կտրվածությունն էր, ինչպես նաև գինու արտադրության կոոպերատիվների բացման նախաձեռնության բացակայությունը: Բացի այդ, նա նշել է, որ գործարանների համար պետք է սահմանվեն մթերումների ավելի հարմար ժամանակացույց, իսկ ֆերմերները` պետք է աճեցված խաղողը ընտրեն ըստ տեսակների:
Ա.Հարությունյանը կանխատեսում է, որ 2016 թվականին խաղողի արտադրության աճը կկազմի 50-60%, բայց դրամական արտահայտությամբ այդ աճը կկազմի ընդամենը 10-15%: Նրա խոսքով, հնարավոր է նաև իրացման շուկայի դիվերսիֆիկացում:
«Այսօր մենք ռուսաստանյան շուկայում տեսնում ենք գինու արտադրանքի իրացման դեպի վար ընթացող դինամիկա: Այդ ցուցանիօշը 15 տարի շարունակ կազմում էր կայուն` 95%, բայց այս տարի Ռուսաստանի շուկայում իրացվում է 81-87%-ը: Իմ կանխատեսումներով, հայկական գինի արտադրողները դեռ 3 տարի ռուսաստանյան շուկայում կաշխատեն վնասով, մինչև որ չկայունանա ռուբլին և չբարձրանան նավթի գները: Ինչ վերաբերվում է Չինաստանին և Եվրոպային, ապա արձանագրում ենք տարեկան աճի 0.5% դանդաղում»,-հայտարարել է փորձագետը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության տվյալների, գինու արտադրությունը հունվար-սեպտեմբերին աճել է 5.2%, մինչև 3999 հազար տոննա, ընդ որում, միայն սեպտմբերին աճը կազմել է 14.7%, մինչև 513.8 հազար տոննա: