Արմինֆո. Արտարժույթի միջբանկային շուկան իր ոչ մեծ ծավալներով, բորսայի պասիվության հետ միասին, չկարողացան դրամը ետ պահել արժեզրկումից, մասնավորապես, 473 դրամ/դոլար մինչև 478 դրամ/դոլար շաբաթվա ցատկից: Եվ դա այն ժամանակ, երբ չի բացառվում փոխարժեքի ճշգրտման նպատակով Կենտրոնական բանկի միջամտությունը, դատելով շաբաթվա սկզբին և վերջին արժույթի միջբանկային շուկայում արձանագրված համեմատաբար խոշոր ծավալներից: Այսպես, նոյեմբերի 2-6-ը NASDAQ OMX Armenia-ում արտարժութային գործարքներ չեն արձանագրվել, մինչդեռ արտարժույթի միջբանկային շուկայի ծավալներն աճեցին 30.2%: Արդյունքում` դրամը, որը դոլարի նկատմամբ սեպտեմբերին ամրապնդել էր 484-ից մինչև 473 դրամ/դոլար ցուցանիշը, իսկ հոկտեմբերը եզրափակել նույն մակարդակում, նոյեմբերից սկսեց դրսևորել արժեզրկման նշաններ, նոյեմբերի 6-ին փոխարժեքը ձևավորելով 478 դրամ/դոլար մակարդակում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 2-6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակում գործարքներ չեն կատարվել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան հաշվետու շաբաթվա ընթացքում արձանագրեց 5.6 մլն դոլար ծավալ` ձևավորելով 477.82 դրամ/դոլար մակարդակի միջին փոխարժեք: Դատելով միջբանկային շուկայի համեմատաբար խոշոր ծավալներից (երեքշաբթի և հինգշաբթի), այս շաբաթը, հավանաբար, զերծ չմնաց Կենտրոնական բանկի միջամտությունից: Նշենք, որ ԿԲ նախկին միջամտություների տեղի էին ունեցել հոկտեմբերի 2-ին–մոտ 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին-22.2 մլն դոլար և օգոստոսի 28-ին - 95 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) նոյեմբերի 2-6-ը բանկերը գնել են 62.5 մլն դոլար (շաբաթվա անկումը`23% անկում), 474.45 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 65.9 մլն դոլար (շաբաթվա անկումը` 4%), 475.99 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.9 մլն եվրո (շաբաթվա աճը` 11%), 519.21 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառել են 17.2 մլն եվրո (շաբվա անումը`18%), 523.24 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 985.8 մլն ռուբլի (շաբաթվա աճը`30%), 7,42 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 284.8 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 12.5%), 7,57 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 49.1 մլրդ դրամի և 60 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (հոկտեմբերի 19-25-ը), դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 3%, իսկ դոլարով տրամադրված վարկերինը`61%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմը): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ/դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին աճելով 22%): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց ձևավորելով` 477-ից մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի փոխարժեք: Հոկտեմբերին դրամը «լողում էր», մերթ ամրապնդվելով, մերթ ուլանալով, հոկտեմբերի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 473 դրամ /դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 520 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.0 դրամ/ռուբլի փոխարժեքներ: Նոյեմբերից դրամը կրկին նսկսեց դրսևորել արժեզրկման նշաններ, դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 478 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` մինչև 521 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` մինչև 7.7 դրամ/ռուբլի մակարդակ: