Կիրակի, 8 Նոյեմբերի 2015 00:33

Յունիբանկի «ժողովրդական IPO-ն». առավելություններն ու թերությունները

Յունիբանկի «ժողովրդական IPO-ն». առավելություններն ու թերությունները

ԱրմԻնֆո: Յունիբանկը  «ժողովրդական IPO»-ի առաջխաղացման գովազդային ակտիվ արշավ է իրականացնում: Դատելով գովազդային հաղորդագրություններից, Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ բանկը կազմակերպում է իր բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն և Ջիվան Գասպարյանի, Արթուր Աբրահամի ու Դմիտրի Դիբրովի նման հանրահայտ անձանց անունից պոտենցիալ բաժնետերերին առաջարկում «միանալ մեր ընտանիքին»: Անկասկած, բանկը հետաքրքիր միջոցառում է ձեռնարկել, սակայն, առայժմ այն ուղեկցվում է միայն լավ գովազդով և մի շարք ԶԼՄ-ների PR-աջակցությամբ: Բայց երկրի ֆինանսական շուկայի համար այդքան կարևոր նախաձեռնության՝ «ժողովրդական IPO»-ի ուժեղ և թույլ կողմերի մասնագիտական վերլուծությունը դեռևս թերի է: Ներկայիս տնտեսական իրավիճակում Յունիբանկի IPO-ի առավելությունների ու թերությունների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ կիսվում AmRating ազգային վարկանիշային գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը:    

Երևանի փողոցների գովազդային վահանակներից տեղեկացա, որ Յունիբանկը կազմակերպում է «ժողովրդական IPO»: Հավանաբար բանկը մտադիր է իրականացնել բաժնետոմսերի թողարկում և դրա շրջանակներում երկրի բնակչությանն առաջարկել իրենց միջոցները ներդնել այդ բաժնետոմսերո՞ւմ:

Դուք շատ ճիշտ եք հասկացել, իրականում, բանկը որոշել է իր IPO-ով դուրս գալ կապիտալի բաց շուկա՝ առաջին հրապարակային օֆերտայով (առաջարկով), որը կազմում է բանկի կապիտալի 10%-ը: Որպես փաստ, դա, իհարկե, շատ հետաքրքիր միջոցառում է, իսկ ըստ էության՝ խնդիրը կայանում է միայն նրանում, թե որքանո՞վ կարող է դա տեղավորվել մեր երկրի ներկայիս տնտեսական իրականության մեջ: Չնայած, այս հարցի շուրջ, ինչպես ասում են, մենք՝ կողմնակի վերլուծաբաններս չէ, որ պիտի դատենք, քանի որ բանկի թոփ-մենեջերների պրոֆեսիոնալիզմի մեջ ոչ մի կասկած չկա, ինչպես նաև բանկի հիմնական և միակ բաժնետերերի՝ ռուսաստանյան հայտնի բանկիրներ Գագիկ Զաքարյանի և Գեորգի Պիսկովի մասնագիտական հոտառության մեջ (նրանք նաև Յունիաստրում բանկի նախկին սեփականատերերն էին և դրամական փոխանցումների Unistream համակարգի ներկայիս սեփականատերերը): Հենց նրանք էլ հանդիսանում են Gloveri Holdings LTD օֆշորային ընկերության բաժնետերերը, որը Յունիբանկի 100% բաժնետերն է: Միևնույն ժամանակ, Յունիբանկի IPO-ն լավ առիթ է՝այս լուրջ առաջարկին Հայաստանի ֆինանսական շուկայի, մասնավորապես, կապիտալի շուկայի պատրաստ լինելու մասին խոսելու համար:

Ի՞նչ նկատի ունեք:

Առաջին հերթին ես խոսում եմ այն մասին, որ դա շատ համարձակ քայլ է Յունիբանկի կողմից: Դա նույնն է, ինչպես ժայռի վրայից թռչես ջուրը, չիմանալով այդ ջրի խորությունը: Դրա համար, անկասկած, անհրաժեշտ է ունենալ պիոների որակներ: Բայց այստեղ կան նաև երանգներ, քանի որ բանկի գովազդային քարոզարշավում կան անճշտություններ: Բանը նրանում է, որ սա Հայաստանի բանկային համակարգի առաջին IPO-ն չէ: Մի քանի տարի առաջ հետաքրքիր IPO իրականացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, ընդ որում՝ բավականին հաջող: Ճիշտ է, բանկի նոր բաժնետերերի հիմնական մասը կազմեցին, այսպես կոչված, «խարիսխային» ներդրողները, այսինքն, նրանք, ովքեր բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նպատակով նախկինում դիմել էին բանկին, և որոնց մասնակցության մասին, իր կապիտալում, բանկը նախօրոք տեղյակ էր: Իսկ Յունիբանկի պարագայում, կրկին անգամ դատելով գովազդային քարոզարշավից, խոսքը գնում է «ժողովրդական IPO»-ի մասին: Իսկ դա նշանակում է, որ բանկի բաժնետոմսերը կարող է գնել ցանկացած անձ: Ավելին, դա կարելի է անել բորսայական մեխանիզմների միջոցով: Ինչն արդեն փոխում է գործի էությունը:

«Փոխում է գործի էությունը» - արդյո՞ք դա է ժառից թռիչքը: Դուք, հավանաբար, նկատի ունեք որոշակի ռիսկե՞րը: Իսկ ինչո՞ւմ են կայանում դրանք, «ժողովրդական IPO»-ի ռիսկերը:

Եկեք սկզբում խոսենք այդ հրապարակային օֆերտայի ուժեղ կողմերի մասին, որպեսզի ինձ չմեղադրեն կողմնակալության մեջ: Չնայած մեր երկրում տնտեսական վերլուծության մենաշնորհ չկա, սակայն, կա բոլորովին թյուր ըմբռնում, որ այս կամ այն տնտեսական և ֆինանսական որոշումներն ու գործոնները կարող են վերլուծել միայն նրանք, ովքեր հանդիսանում են դրանց հեղինակները, որոնց գործունեության շնորհիվ ձևավորվում են այդ գործոնները:

Ես գտնվել եմ Հայաստանի կազմակերպված (բորսայական) ֆոնդային շուկայի ձևավորման ակունքներում, 90-ականների կեսերից, և ականատես եմ եղել դրա աստիճանաբար «ստերիլիզացմանը», իսկ, վերջին հաշվով, նաև սպանությանը՝ զարգացման վաղ փուլում: Պրոբլեմը կայանում է նրանում, որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց բաժնետոմսերի ազատ կազմակերպված շուկա, ես չեմ խոսում պարտատոմսերի շուկայի մասին, ընդհանրապես, լինեն դրանք պետական կամ կորպորատիվ:  Խոսքը գնում է էմբրիոնային փուլում սառեցված կորպորատիվ բաժնետոմսերի շուկայի մասին, որն այդպես էլ չձևավորվեց՝ անգրագետ սեփականաշնորհման, սեփականության կոնսոլիդացման գործընթացի ուժգնացման, մենաշնորհայնացման և այլ պատճառներով, ինչի մասին գրվել է բազմաթիվ անգամ: Բայց հայկական ընկերությունների բաժնետոմսերի շուկայի բացակայությունը, և ընդհանրապես, երկրում հրապարակային, թափանցիկ ընկերությունների գրեթե լիակատար բացակայությունը, բերեց «ժողովրդական» կապիտալ հասկացության լիակատար դեֆորմացիային, որն այս կամ այլ կերպ առկա է քաղաքակիրթ երկրների տնտեսություններում: Յունիբանկի IPO-ի ուժեղ կողմերից մեկը տեսնում եմ այդ ամուր համակարգի ապասառեցման մեջ: Եթե բանկին հաջողվի Հայկական ֆոնդային բորսայի միջոցով անցկացնել դասական IPO, ապա արդյունքը կծառայի ոչ միայն շուկայից սեփական ֆոնդավորման նպատակով ազատ ռեսուրսների ներգրավմանը, այլ, կարևորը, նաև գործի կդրվի բաժնետոմսերի շուկայական գնահատման պահանջարկի և առաջարկի մեխանիզմը, ընդ որում, նաև բորսայական հարթակում ֆոնդերի արդարացի գների ձևավորման միջոցով: Այժմ բանկի գնահատականը կդիտարկվի ոչ թե, այսպես կոչված, նոմինալով, որը ոչինչ չի ասում, այլ շուկայական կապիտալիզացիայով: Հավատացեք, որ դա հայկական ֆինանսական շուկայի համար կարող է դառնալ հեղափոխական երևույթ, ի վիճակի լինելով փոխել ներդրումային ողջ միջավայրը:

Հրապարակային օֆերտայի երկրորդ ուժեղ կողմը ես կանվանեի՝ բանկը բաց բաժնետիրական ընկերութան (ԲԲԸ) վերակազմավորելու փաստը: Նման կարգավիճակով բանկեր Հայաստանում կան, բայց դրանց թվի ավելացումը կարող է խթանել շուկայի հետագա զարգացմանը՝ դեպի հրապարակայնություն և լիակատար թափանցիկություն: Այժմ Յունիբանկի երկու բաժնետերն ստիպված կլինեն մյուսների հետ կիսվել ոչ միայն շահույթով, եթե այն առկա է, այլ նաև ռազմավարական զարգացման տեսլականով, իսկ գործադիր մարմինն ստիպված կլինի հաշվետու լինել ոչ միայն Gloveri Holdings LTDօֆշորայի ընկերության, այլ նաև բանկի հարյուրավոր նոր բաժնետերերի առջև, թեկուզ և փոքրամասնական: Եթե IPO-ն, իրոք, լինի «ժողովրդական», ապա դա բանկից կպահանջի կառուցել զսպումների և հակակշիռների նոր համակարգ, ընդ որում, ոչ թե նոմինալ հիմքերի, այլ կորպորատիվ կառավարման աշխատող սկզբունքների վրա: Իսկ դա կառավարման, հեղինակության և մյուս ոչ համակարգային ռիսկերի նվազեցման կարևորագույն պայմաններից մեկն է:  

Օֆերտայի ևս մեկ ուժեղ կողմը երկրում երկարաժամկետ ներդրումների այլընտրանքային ինստիտուտի ստեղծումն է: Չէ որ ներկայումս մեր բնակչության ներդրումային հիմնական գործիքը, հատկապես միջին խավի համար, անշարժ գույքն է, որը ճգնաժամի հետևանքով օրորվեց, ինչպես նաև բանկային ավանդները: Այլ գործիքներ չկան, և հնարավոր է, որ ազատ դրամական միջոցների ներդրումն արժեթղթերում, տնտեսական վիճակի բարենպաստ զարգացումների պարագայում, կարող է լավ օգնություն լինել երկրին, ներքին ներդրումային միջավայրի ազնվացման տեսանկյունից:

Բայց ներդրումների կայունությունը, ինչպես գիտեք, հենված է «երեք սյուների» վրա: Դա հուսալիությունն է, եկամտաբերությունը և իրացվելիությունը: Եվ եթե այդ սյուներից մեկը չկա, ապա ողջ համակարգը փլուզվում է: Ինչո՞ւ է վերջին տարիներին Հայաստանը կորցրել իր ներդրումային գրավչությունը: Որովհետև կոռումպացված և մենաշնորհայնացված տնտեսությունում խոսք անգամ լինել չի կարող հուսալիության մասին, քանի որ ընդհանուր ճգնաժամը հարցականի տակ է դնում ներդրումային ծրագրերով հաշվարկված եկամտաբերությունը, իսկ իրացվելիության մասին արդեն խոսելն ավելորդ է, քանի որ չկա մրցակցություն, այլ հակառակը, կան շուկայից դուրս գալու բազմաթիվ արգելքներ, չկան ազատ գնորդներ և վաճառողներ: Նույնը կարելի է ասել կորպորատիվ բաժնետոմսերի մասին: Չկա երկրորդային շուկա, իսկ մարկետ-մեյքերի ֆունկցիան սահմանափակ է և չի կարող ընթանալ շուկային հակադիր տրենդով:

Տեսնում եմ, որ Դուք սահուն ձևով անցում կատարեցիք թույլ կողմերի՞ն:

Դուք կռահեցիք: Բայց եկեք պայմանավորվանեք, որ առանց ռիսկերի բիզնեսը, ինչպես նաև ներդրումները, դա ֆանտաստիկա է կամ «Մոնոպոլիա» անվանումով մանկական  խաղ: Չնայած, վերջինի պարագայում նույնպես կարելի է վնասել երեխայի հոգեկանը, ինչը նույնպես ռիսկ է: Թույլ կողմերն, անկասկած, կապված են ռիսկերի հետ և բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ ռիսկերն անմիջականորեն կապված լինեն բանկի գործունեությանը: Ինչպես տեսնում եք, ես փորձում եմ այդ թեմային չդիպչել, համարելով դա ոչ կոռեկտ: Եվ եթե շարունակենք «երեք սյուների» մասին խոսակցությունը, ապա կարելի է խոսել ոչ թե բանկի հուսալիության մակարդակի մասին, քանի որ այդ գնահատականները տալիս են վարկանիշային կազմակերպությունները, բազմակողմանիորեն ուսումնասիրելով բանկի ֆինանսական ցուցանիշները, դրանց դինամիկան, ներքին ընթացակարգերը և բանկում ընթացող մյուս գործընթացները: Խոսքն, ավելի շուտ, գնում է ֆինանսական համակարգի հուսալիության մասին, ընդհանրապես, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների տեսանկյունից, որոնց հետ ստիպված են լինում պայքարել մեր կառավարությունն ու դրամային իշխանությունները: Ներդրումային հուսալիության մակարդակը երկրում ընկել է, ինչի մասին է խոսում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների լուրջ անկումը: Այստեղ կուտակվել են և գլուխ են բարձրացնում աշխարհաքաղաքական, պարզապես քաղաքական, ինչպես նաև համակարգային տնտեսական ռիսկերը: Եվ չնայած մենք հանդիսանում ենք փոքր տնտեսություն ունեցող երկիր, որը թվում է թե դժվար չէ կառավարել ֆորս-մաժորային պայմաններում, սակայն, արտաքին գործոններից կախվածությունն այնքան մեծ է, իսկ տնտեսության ինքնաբավությունը, կառուցվածքային դիվերսիֆիկացիայի հետ միասին՝ այնքան թույլ, որ այդ ամենն այսպես թե այնպես արտացոլվում է ֆինանսկան շուկայի և բանկային համակարգի վրա: Այլ խոսքերով, հազիվ թե Կենտրոնական բանկը բանկերի առջև դներ հուսալիության բարձրացման այդքան կոշտ պայման, վերանայելով ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը և 2017 թվականից սահմանելով 30 մլրդ.դրամ: Փաստորեն, ԿԲ-ն բանկերին ասաց, «ինչ ուզում եք արեք, միավորվում եք, միաձուլվում եք, կուլ եք գնում, IPO եք անում, ինչ ուզում եք, բայց 2017 թվականին ապահովեք անվտանգության բարձիկ»: Իսկ այսօր այդ գործընթացներն արդեն ընթանում են, առայժմ ընթանում են բանակցություններ, բայց փետրվարից, կարծում եմ, մենք կդառնանք բանկային համակարգի կոնսոլիդացման և խոշորացման ինտենսիվ գործընթացի ականատեսը:  

Իսկ ի՞նչու դա տեղի ունեցավ, ի՞նչն սկսեց սպառնալ մեր բանկերին:

Պատասխանն ակնհայտ է – եկամտաբերության կորուստը: Երկրորդ «սյունն» սկսվեց տատանվել: Այսպես, վերջին 3 տարիներին մեր բանկային համակարգի ROA-ի (ակտիվների շահութաբերության) արդյունավետության գործակիցը 1.7%-ից իջավ մինչև 0.5%, իսկ կապիտալի եկամտաբերությունը (ROE)՝ 10.2%-ից մինչև 3.3%: Ինչպես տեսնում եք, անկումն էական էր: Արդյունքում, բանկերի եկամտաբերությունն այդ ընթացքում նվազեց 61%: Դա նշանակում է, որ եկամտաբերության կորուստի ռիսկն սկսեց ավելի սերտորեն մոտենալ կապիտալներին: Դրա կարևորագույն մակրո-պատճառը վարկային շուկայի լճացումն էր՝ տնտեսական միջավայրի լուրջ պրոբլեմների հետևանքով: Իսկ ինչ վերաբերվում է վերջին սյանը կամ իրացվելիությանը, դրա մասին արդեն խոսեցի և ավելացնեմ միայն՝ նորմալ ֆոնդային շուկայի բացակայությունը, որտեղ կարող էին շուկայական գներով ազատ գնվել և վաճառվել հայկական ընկերությունների բաժնետոմսերը: Իսկ բաժնետոմսերի վաճառքը համահունչ է мarket exit չաշխատող ռազմավարությանը, ինչն ստեղծում է իրացվելիության հետ կապված բարձր ռիսկեր: Երբ այդ մասին բազմաթիվ անգամներ խոսում էին փորձագետները, որ անհրաժեշտ է աշխուժացնել արժեթղթերի կազմակերպված շուկան, ստեղծել անհրաժեշտ միջավայր, առանց որի շուկայական մեխանիզմը չի կարող աշխատել, կառավարությունը լռում էր: Ես հիշում եմ, դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք գոյություն ուներ բորսայական IPO-ի կազմակերպման նախագիծ մի շարք պետական ձեռնարկությունների մասնավորեցման նպատակով: Բայց որոշ անձանց հզոր լոբբինգը, որոնք արդեն հանդիսանում էին դրանց փաստացի տիրապետողները, թաղեց այդ գաղափարը: Եվ մենք կրկին հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև: Եվս մի նման նախագիծ էլ արդեն 10 տարի փոշոտվում է ԿԲ ախիվներում, որի համաձայն, բոլոր բանկերը պետք է դառնային հրապարակային ընկերություններ (ԲԲԸ), որպեսզի աշխատեր ֆոնդային շուկան: Բայց դա էլ տեղի չունեցավ: Այն ժամանակ բանկերի բազմաթիվ մեծամասնական կամ միանձնյա սեփականատերեր չցանկացան հրաժարվել գրպանային բանկի ֆունկցիաներից:

Դուք հակվա՞ծ եք Յունիբանկի IPO-ն կապել կապիտալի համալրման անհրաժեշտության և այն 30 մլրդ.դրամի հասցնելու հետ:

Ես այդպես եմ կարծում, և եթե բանկի IPO-ն հաջող ընթացավ, չնայած անկատար միջավայրին, ինչի մասին արդեն ասացի, ապա բանկն ստիպված կլինի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումով կրկին դուրս գալ շուկա, քանի որ բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմում էր 20.8 մլրդ.դրամ, այսինքն, բանկը դեռ պետք է հավաքի մոտ 10 մլրդ.դրամ: Այնպես որ, սա, ավելի շուտ, փորձնական քայլ է:

Ձեր կարծիքով, բանկի բաժնետոմսերը, տեղաբաշմամբ հայտարարված 230 դրամով, որքանո՞վ պահանջված կլինեն բնակչության շրջանում: Ավելի ճիշտ չէ՞ր լինի բաժնետոմսերի գնի ձևավորման նպատակով սկզբում շուկան ստուգել փորձնական, ոչ մեծ թողարկման, մասնավորապես, բորսայական IPO-ի միջոցով, որից հետո միայն դուրս բերել ողջ ծավալը:

Չեմ կարծում, որ վատ եղանակին փոքրիկ նավակով բաց ծով դուրս գալը կարող էր լինել արդարացված քայլ: Կարծում եմ, որ բանկի ղեկավարությունը ճիշտ է վարվել, հրաժարվելով, փաստորեն, դասական բորսայական IPO-ից: Պարզ չէ, դա դասական, թե՞ ոչ դասական IPO է, բաժնետոմսերի ուղղակի վաճառք է (DPO): Ես հակված եմ երկրորդ տարբերակին, համենայն դեպս, ինձ այդպես է թվում: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե դասական IPO-ի դեպքում ինչպես կարձագանքեր շուկան, ինչպիսին կլիներ բաժնետոմսի արդարացի (սա տերմին է) գինն իմ կողմից վերը նշված համակարգային պրոբլեմների առկայության պայմաններում: Իսկ դրանք համբավի հետ կապված ռիսկեր են, և ոչ միայն: Իսկ այսպես, 100 դրամ նոմինալի դեպքում (ճիշտ է, դժվարանում եմ հասկանալ, ընդհանրապես, թե ինչ կապ ունի այստեղ նոմինալը, քանի որ նոմինալ գնի հասկացությունը շուկայական միջավայրում իսկույն անհետանում է հրապարակային ընկերության մեկնարկից անմիջապես հետո) բանկը մեկ բաժնետոմսերի վաճառքի դիմաց առաջարկում է 230 դրամ: Հավանաբար, այստեղ իր դերն է խաղացել ներդրողներին ցույց տալու անհրաժեշտությունը, թե որքան արժեր բաժնետոմսը և որքան արժե այսօր՝ ըստ բալանսային արժեքի: Չեմ կասկածում, որ բաժնետոմսերը գնահատել են պրոֆեսիոնալները, չնայած իմ ուսումնասիրած փաստաթղթերում ընկերության անունը չի նշվում: Այնուամենայնիվ, այսօր բանկը բաժնետոմսերի վաճառքի հայտերն ընդունում է բոլոր մասնաճյուղերում, ինչը ճիշտ քայլ է ռիսկ-մենեջենտի տեսանկյունից: Ստացվում է, որ մենեջմենտն ինքն է կառավարում գործընթացը և մտադիր չէ այն փոխանցել ազատ շուկայի «ողորմածությանը»:

Ինչպե՞ս է IPO հասկացությունը համատեղվում այն հանգամանքին, որ բաժնետոմսերի նվազագույն փաթեթը պետք է արժենա 1 մլն.դրամ:

Կարծում եմ, ավելի շուտ համատեղվում է բանկի PR ռազմավարությանը, չնայած, տրամաբանորեն, «ավելորդ» մեկ միլիոն դրամ ունեցողները, իսկ դրանք բնակչության միջին խավի վերին շերտի ներկայացուցիչներն են, ինչպես նաև հարուստները, նույնպես ժողովուրդ են: Մյուս կողմից, բանկն ուզում է նոր սեփականատեր դարձնել հատկապես նրանց, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել երկար ժամկետով: Այսինքն, խոսքը գնում է երկարաժամկետ ներդրումների մասին: Հնարավոր է, որ դրանք իրավաբանական անձինք են, և նույնիսկ բանկի հաճախորդներ:

Եվ շա՞տ են այդպիսիները Հայաստանում:

Դժվար է գնահատել: Այդ ուղղությամբ, հավանաբար, կատարվել են մարկետինգային լուրջ հետազոտություններ: Չէ որ իրականում մենք չգիտենք, թե մարդկանց ձեռքին ինչքան «ազատ» փող կա: Այո, վիճակագրությունն արձանագրում է բնակչության իրական եկամուտների անկում, վերլուծաբանները ցույց են տալիս ձեռնարկությունների և ընկերությունների շահույթների նվազում, ինչը խոսում է ներդրումային ազատ ռեսուրսների կրճատման մասին: Սակայն, համաձայնվեք, որ այսօր անշարժ գույք գնելն անդյունավետ չէ, իսկ բանկային ավանդներում ներդրումները, ավելի լավ է արտարժույթով, բայց այստեղ էլ տոկոսադրույքներն են օբյեկտիվորեն շատ ցածր ու անհետաքրքիր: Իսկ դրամի արժևորման դեպքում մեզ մոտ հաճախ արձանագրվում է գնաճ, այսինքն, երկրում ընկնում է դոլարի գնողունակությունը: Բայց սրանք արդեն արժութային ռիսկեր են, որոնց մասին խոսելու անհրաժեշտությունը չկա, քանի որ 2009 թվականին, ինչպես նաև բոլորովին վերջերս, 2014 թվականի վերջին, բոլորս, այդ թվում նաև բանկերն ու ձեռնարկությունները, խիստ տուժեցինք այդ, այսպես կոչված, «փոխարժեքային տանանումներից»: Նման ռիսկերից չի կարող խուսափել մեր երկրի ոչ մի ներդրումային գործիք:

Կհետևե՞ն արդյոք Յունիբանկի IPO-ի օրինակին շուկայի մյուս մասնակիցները: Կարելի՞ է ակնկալել շղթայական ռեակցիա:

Ամեն ինչ կախված է բացառապես Յունիբանկի դեբյուտային հաջողությունից: Շուկայի կառուցվածքն այնպիսին է, իսկ ավանդույթներն այնքան անկատար, որ, ինձ թվում է, 30 միլիարդի ետևից հայկական բանկերի արշավը, այնամենայնիվ, տեղի կունանա միաձուլումների և կուլ գնալու ճանապարհով: Նորություններին սպասելուն շատ քիչ է մնացել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53