Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Կենտրոնական բանկի մասինե, «Բանկերի և բանկային գործունեության մասինե, «Վարկային կազմակերպությունների մասինե, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասինե, «Արժեթղթերի շուկայի մասինե և «Ներդրումային հիմնադրամների մասինե ՀՀ օրենքներում:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է երկրորդ տեղակալ: Նրա խոսքով, նախագահին կնշանակի երկրի նախագահը, իսկ ԿԲ նախագահի և տեղակալների միջև լիազորությունները կսահմանի ԿԲ Խորհուրդը, որը կազմված կլինի 8 հոգուց, որից 5-ը` անկախ: Պարզաբանելով նոր տեղակալի հետ կապված ծախսերը, Ջավադյանը նշել է, որ իր աշխատավարձը 7 անգամ ցածր է հայկական բանկերի ղեկավարների աշխատավարձերից, իսկ ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը 30% ցածր են երկրի բանկերի աշխատակիցների աշխատավարձերից: «Ավելին, վերջին 2-3 տարում ԿԲ-ում աշխատավարձերը չեն բարձրացվել, իսկ ընթացիկ տարում ԿԲ հաստիքացուցակում նոր միավորներ չեն ավելացելե,-հավելել է նա, գտնելով, որ հաշվի առնելով այդ ամենը, երկրորդ տեղակալի պաշտոնն էական ծախսեր չի առաջացնի: Նրա խոսքով, նոր տեղակալի աշխատավարձը կհամապատասխանի ներկայիս տեղակալների աշխատավարձերին:
Ներսես Երիցյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հաղորդել է, որ իր աշխատավարձը կազմում է 1.3 մլն.դրամ: Երկրի գլխավոր բանկիրը խորհրդարանին է ներկայացրել ևս մեկ փոփոխություն, որը վերաբերվում է ֆինանսական խմբերի գործունեության կարգավորմանը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ԿԲ վերահսկողության ուժեղացմանը: Խոսքը գնում է փոխկապկացված ընկերությունների (բանկ-ապահովագրական ընկերություն, բանկ-վարկային կազմակերպություն) նկատմամբ վերահսկողության մասին: «Դա անհրաժեշտ է ռիսկերի նվազեցնելու և մեգառեգուլյատորի կողմից միասնական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համարե,-պարզաբանել է Ա.Ջավադյանը: Նա ճշգրտել է, որ ֆինանսական խմբի մասնակից կարող են լինել բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, ներդրումային հիմնադրամի կառավարիչը և ապահովագրական ընկերությունները, ինչով էլ սահմանափակվում է ֆինանսական խմբի մասնակիցների թիվը: Բացի այդ, նրա խոսքով, ֆինանսական խմբի համար սահմանվում են տնտեսական նորմատիվներ, ֆինանսական հաշվետվությունների և մյուս ֆինանսական տեղեկատվությունների կազմման և հրապարակման կարգը, ինչպես նաև ԿԲ կողմից պահանջվող նորմերը: «ԿԲ իրավունք ունի կանոնադրական կապիտալից դուրս բերել ֆինանսական խմբի մասնակից բաժնետեր-ռեզիդենտին, եթե նրա մասնակցոթյունը ռիսկեր է ստեղծում ֆինանսական խմբի համար: Կամ, կապիտալից դուրս բերելու փոխարեն կարող է կասեցնել նրա իրավունքներըե,-հավելել է գլխավոր բանկիրը:
Ըստ Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, որն ամեն եռամսյակ պատրաստվում է ԱրմԻնֆո գործակալության կողմից, բանկերի միագումար ընդանուր կապիտալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 511.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 2,4%), իսկ 21-բանկերից 2017 թվականին սպասվող կապիտալի համապատասխանության նորմատիվին պատրաստ են միայն հինգ բանկեր: Վարկային կազմակերպությունների միագումար ընդհանուր կապիտալը 2015-ի հոկտեմբերի 1-ին կազմել է 133.9 մլրդ դրամ (տարեկան աճը` 34.6%): Ապահովագրական ընկերությունների միագումար ընդհանոր կապիտալը 2015-ի հոկտեմբերի 1-ին կազմել է մոտ 16 մլրդ դրամ (տարեկան անկումը` մոտ 8%): Ըստ վերլուծաբանների, քանի որ 2017 թվականից ուժի մեջ է մտնում ԿԲ նոր նորմատիվը, որի համաձայն բանկերի ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 30 մլրդ դրամ (ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն), մեծ է շուկայի որոշ մասնակիցների միավորման հավանականությունը, այդ թվում ֆինանսական խմբերի ձևավորման միջոցով: Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ, 31 վարկային կազմակերպություն, 6 ապահովագրական ընկերություն, 8 ներդրումային հիմնադրամ և 4 ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ: