Արմինֆո. 2015 թվականի բյուջեն և 2016 թվականի բյուջեի նախագիծը Հայաստանի քաղաքական դաշտի անկատարության արդյունքն են և նպաստում են աղքատության մակարդակի բարձրացմանը երկրում: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա կանխատեսումների, աղքատության մակարդակը 2015 թվականի արդյունքներով բարձրացել է 1.5-2%, և տնտեսագետը նման աճ է սպասում նաև 2016 թվականին (Հայաստանում աղքատության սահմանագծից ցածր է գտնվում Հայաստանի բնակչության 35%-ը.խմբ.):
«Եկենք չհավատանք հեքիաթներին, որ 2016 թվականի բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Այն սոցիալական չէ երկու պատճառներով: Առաջին հերթին, քանի որ սոցիալական ծախսերը կավելանան ընդամենը 3.8%, մինչդեռ մյուս հոդվածներով նախատեսվում է ավելի զգալի աճ, և երկրորդը, որ իշխանությունները մեզ հստակ հայտարարեցին, որ հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում»,-մեկնաբանել է Բ.Ասատրյանը:
Նա 2016 թվականի բյուջեով նախատեսվող դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին աղբյուրների հաշվին ոչ համարժեք պատասխան է ներկայիս տնտեսական մարտահրավերներին, քանի որ բնակչությանը զրկում է բանկային ավանդներից բացի այլ ներդրումներ կատարելուց, օրինակ, պետպարտատոմսերում: «Ընդ որում, բանկային համակարգը նվազեցրել է շահութաբերությունն ավանդների աճի և վարկավորման կրճատման հետևանքով: Դա նշանակում է, որ բնակչույթունը փող ունի, բայց ներդրումների այլընտրանքային հնարավորություն չունի»,-պարզաբանել է նա:
«Ես գտնում եմ, որ նման պայմաններում բյուջեի դեֆիցիտի մեծացումը կարող էր լինել ավելի արդյունավետ, եթե կատարվեր ներքին պարտքի, այլ ոչ թե արտաքին պարտքի հաշվին»,-եզրափակել է Բ.Ասատրյանը:
Նշենք, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանական հանձնաժողովներում արդեն նքննարկվել է և խորհրդարանականների առաջարկներն ստանալուց հետո նախագիծը կստանա իր վերջնական տեսքը և նոյեմբերի վերջին կքննարկվի ՀՀ ԱԺ լիագումար նիստում: Ըստ բյուջեի նախագծի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373.7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը` $ 1 տրլն.183 մլրդ.դրամ, դեֆիցիտը` 197 մլրդ դրամ: ՀՆԱ-ի իրական աճը 2016-ին նախատեսվում է 2.2%, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 4%, 12-ամսյա գնաճը` 4% (+/-1.5%), պետբյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%-ի չափով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի բյուջեի դեֆիցիտի 2015 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 115,5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 16 անգամ: Եկամուտները, 2014-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%, մինչև 842,5 մլրդ դրամ, իսկ ծախսերն աճել են 14.8%, մինչև 958 մլրդ դրամ: