Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կիսում է մտահոգությունը Հայաստանի տնտեսության մենաշնորհացման բարձր մակարդակի առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է նախօրեին Երևանում լրագրողների հետ զրույցում:
Նրա կարծիքով, մենաշնորհները կարող են լինել հայաստանյան շուկայի փակման պատճառը: Այդ համատեքստում դիվանագետն ընդգծել է, որ չգործող հայ-թուրքական սահմանը նույնպես նպաստում է մենաշնորհների զարգացմանը: «Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ իրավիճակը չանդրադառնա միջին և փոքր բիզնեսի վիճակի վրաե, - նշել է դեսպանը:
Դիվանագետը նաև կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի ավելի հրապուրիչ օտարերկրյա ներդրողների համար: «ԱՄՆ դեսպանությունը չի կարող ամերիկացի գործարարներին ստիպել կապիտալ ներդնել Հայաստանի տնտեսությունում: Դուք պետք է անհրաժեշտ պայմաններ ապահովեքե, - հայտարարել է դեսպանը: Նա ընդսմին հավելել է, որ ԱՄՆ ուշարությունը սևեռել է երկրի իշխանությունների այն միջոցառումներին, որոնք նպատակաուղղված են գործարար միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլոր ընկերությունները մրցակցեն հավասար պայմաններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլզը հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր է խաղում երկրի առօրյա կյանքում: Նա ընդգծել էր, որ կոռուպցիան խոչընդոտում է ոչ միայն երկրի ընդհանուր զարգացմանը, այլև սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության համար, քանի որ արտաքին ուժերը կոռուպցիոն սխեմաների միջոցով երկրի կառավարմանը միջամտելու հանարվուրույթուն են ստանում: «Եթե այդ խնդկրը չհաջողվի լուծել, այն կանդրադառնա մեր երկրների հարաբերությունների վրա որոշակի ոլորտներում, օրինակ, կազդի ներդրումների վրա: Ես մեծ ջանք եմ գործադրում Հայաստանի և Միայցալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների և ներդրումների խրախուսման ուղղությամբ: Սակայն ամերիկյան ներդրումներ ներգրավելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին վերաբերվում են միանման, որտեղ չկա անբարեխիղճ մրցակցություն, պետական ծառայությունները հավասարապես մատչելի են բոլորի համարե, - նշել էր դեսպանը: Ըստ Միլզի, եթե ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այդ խնդիրները, դա կվնասի երկրում ներդրումներին: