Արմինֆո. ԱՄՆ դիտարկում է Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումներն ավելացնելու հնարավորությունը: Այս մասին, Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Նա նշել է, որ հիմնական ուղղություններից մեկը, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես հայ-ամերիկյան բիզնես-կապերի ընդլայնման համատեքստում, դա ուղղակի ներդրումների հեռանկարն է դեպի Հայաստանի տնտեսություն: «Բոլոր հարցերը, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսական աճի և առևտրի վրա, նոյեմբերի 17-ին կքննարկվեն առևտրի և ներդրումների գծով հայ-ամերիկյան խորհրդի նիստում, ինչպես նաև աշխատանքային խմբի նիստում` նոյեմբերի 19-ինե,-նշել է դիվանագետը:
Դեսպանը հավելել է նաև, որ ԱՄՆ կլշարունակի Հայաստանին աջակցել գյուղատնտեսւթյան ոլորտում: Մասնավորապես, նա նշել է, որ արդեն իրականացվում են գյուղատնտեսական ապրանքների մրցունակության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր` 12 մլն.դոլար ընդհանուր արժեքով:
Նշենք, որ 2015 թվականի հունվար-հունիսին ԱՄՆ-ից օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 865 մլն դրամ ($ 1,8 մլն), Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև 2015 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է $ 118 մլն: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ընկել է 28%: Արտահանումը Հայաստանից Միացյալ Նահանգներ կազմել է $ 43,9 մլն., տարեկան անկումը` 31.2%, իսկ ներմուծումը` $ 74.8 մլն, տարեկան անկումը` 26%:
RUB | 3.66 | 0.09 |
USD | 394.64 | 1.67 |
EUR | 416.82 | 2.24 |
GBP | 500.84 | 3.18 |
CAD | 281.76 | 1.15 |
JPY | 26.32 | 0.44 |
CNY | 54.50 | 0.29 |
CHF | 448.25 | 3.56 |