Արմինֆո. «GLOBAL CREDIT» ՈւՎԿ բոնդերը, ինչպես դոլարային, այնպես էլ դրամային, իրենց եկամտաբերությամբ այլընտրանք են նման ժամկետ ով և արժոււյթով բանկային ավանդներին: Նման կարծիք է հայտնել «GLOBAL CREDIT» ՈւՎԿ Խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանը, նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հրավիրված էր NASDAQ OMX Armenia բորսայում «GLOBAL CREDIT» ՈւՎԿ դրամային և դոլարային պարտատոմսերի նոյեմբերի 17-ին
կայանալիք հրապարակային տեղաբաշխման կապակցությամբ: «GLOBAL CREDIT» ՈւՎԿ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումն իրականացվում է առաջարկվող ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Պարտատոմսերի թողարկումից ներգրավված և տեղաբաշխված միջոցները «GLOBAL CREDIT»-ը կուղղի ֆինանսական ծառայությունների ծավալների մեծացմանը, վարկային նոր պրոդուկտների մշակմանը և ներդրմանը, ինչպես նաև ընկերության աշխարհագրական ներկայության ընդլայնմանը»,-հաղորդել է Է.Մարությանը:
«Ռենեսա» ընկերության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հիմնավորել է իր կանխատեսումը, որ այդ արժեթղթերով 9% և 15% եկամտաբերությունը գերազանցում է բանկային նման ավանդների դոլարային` 7.4% և դրամային 13.4% տոկոսադրույքները (2015 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ):
«Բացի այդ, համեմատելով բորսայում շրջանառվող նմանատիպ պարտատոմսերի հետ, օրինակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ երկու դոլարային թողարկումների հետ, նույնպես տեսնում ենք տարբերությունը` 7.25%-8.5%, «GLOBAL CREDIT» ՈւՎԿ դոլարային «բոնդի»` 9.5%-ի համեմատ: Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հայկական եվրաբոնդերի վրա, որոնց եկամտաբերությունը կազմեց 7%»,-հավելել է Սարոյանը, նկատելով, որ պարտատոմսերը պրակտիկորեն ավելի հեշտ է դիվերսիֆիկացնել, որոնց պորֆելն առանձնանում է ավելի շատ իրացվելիությամբ, ի տարբերություն ավանդների, ինչպես նաև հեշտությամբ վերահսկվում: Նա նշել է, որ «GLOBAL CREDIT» ՈւՎԿ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները որոշվել են «Ռենեսա» ներդրումային ընկերության կողմից պոտենցիալ գնորդների շրջանում իրականացված նախնական դիտարկումների արդյունքների հիման վրա: Վ.Սարոյանի կանխատեսումով, պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում պահանջարկը գկերազանցի առաջարկը:
«GLOBAL CREDIT» ՈւՎԿ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը ներկաներին ծանոթացրել է պարտատոմսերի թողարկման պրոսպեկտին: Մասնավորապես, նրա խոսքով, հրապարակային տեղաբաշխման ենթակա են ընկերության դոլարային և դրամային կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերը, երկու տրանշով, յուրաքանչյուրի ընթացքում 10000 պարտատոմս, համապատասխանաբար 100 դոլար և 10000 դրամ անվանական արժեքով: Նա հավելել է, որ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը սահմանվել է 1 մլն.դոլար, իսկ դրամային պարտատոմսերի համար` 100 մլն.դրամ: Դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 2 տարի, իսկ դրամային պարտատոմսերինը` 1 տարի: Արժեկտրոնների մարումները նախատեսվում են կես տարին մեկ անգամ: Որպես անդերռայթեր և մարկետմեյքեր է հանդես գալիս «Ռենեսա» ներդրումային ընկերությունը: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռներեցներն ու իրավաբանական անձինք: Այսպիսով, «GLOBAL CREDIT» ընկերությունը հնարավորություն է ստեղծում շահավետ ներդրումների և ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ տեղաբաշխելու համար»,-ընդգծել է Լ.Իգրարյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, «GLOBAL CREDIT» ՈւՎԿ-ն իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով գտնվում է Հայաստանի ունիվերսալ վարկային կազմակերպությունների լավագույն տասնյակում: Ընկերության ակտիվները 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կզմել են 9,7 մլրդ դրամ (9 տեղը շուկայում), որոնց կառուցվածքում վարկային ներդրումները կազմում են 87%, 8,4 մլրդ դրամ (8 տեղ): Ընկերության ակտիվներն տարեկան կտրվածքով աճել են 23.4%, վարկային ներդրումների 26% աճի շնորհիվ: Վարկային պորտֆելի նման աճն ընկերությանը թույլ տվեց զգալիորեն մեծացնել զուտ շահույթը - 3.3 անգամ, ինչի շնորհիվ աճեց նաև ընդհանուր կապիտալը - 27%, մինչև 1.2 մլրդ դրամ: 2015 թվականի 9 ամիսներն ընկերությունը եզրափակել է 219,5 մլն դրամ զուտ շահույթով (9 տեղ): ROA և ROE արդյունավետության գործակիցներով ընկերությունը նույնպես առաջատար դիրքերում է: «GLOBAL CREDIT» ՈւՎԿ-ն Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է հոկտեմբերի 26-ին, «Վաշինգթոն Քափիթալ» ՈւՎԿ (գրանցվել է 2005 թ.սեպտեմբերին) և «Credit Union» ՈւՎԿ (գրանցվել է 2009 թվականի նոյեմբերին ) միաձուլման միջոցով: Հետագայում, 2014 թվականի երկրորդ եռամսյակում, «GLOBAL CREDIT» ՈւՎԿ-ին միացավ նաև GFC General Financial & Credit Company ՈւՎԿ-ն (գրանցվել է 2007-ի մայիսին): Ներկայումս «GLOBAL CREDIT» ՈւՎԿ-ն ունի մեկ մասնաճյուղ - Երևանում:
Հիշեցնենք, որ «Ռենեսա» ընկերությունն ստեղծվել է 2001 թվականի մարտին: 2002 թվականից հանդիսանում է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի անդամ: 2008 թվականի դեկտեմբերից ընկերությունը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Ընկերության կապիտալում հավասար բաժնեմասերով մասնակցում են Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը: 2014 թվականին «Ռենեսա» ընկերությունը ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային ընկերություն: Հայկական թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի անդերռայթերի և մարկետմեյքերի դերում «Ռենեսա» ընկերոթյունը հանդես է եկել բազմաթիվ անգամ: